Friday, 24 07 2026
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Քաղավիացիայի ոլորտում իրականացվելու են թռիչքների արդյունավետության և անվտանգության բարձրացման քայլեր

Հայաստանի Հանրապետության օդային տարածքում և օդանավակայաններում ներդրվելու է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) բնութագրերի վրա հիմնված նավիգացիայի (PBN) կոնցեպցիա: Այդ ուղղությամբ աշխատանքների իրականացումն ընդգրկաված է ՀՀ կառավարության 2016 թվականի գերակա ծրագրերի թվում:

2010 թվականին կայացած ԻԿԱՕ-ի 37-րդ ասամբլեիայի բանաձևով ընդունված պահանջը և շարունակական արդիականացման` բնութագրերի վրա հիմնված նավիգացիայի (PBN) կոնցեպցիայի ներդրման, ինչպես նաև աերոդրոմի շրջանում իրականացվող թռիչքների նավիգացիոն շեղումները նվազեցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել՝ ԻԿԱՕ-ի բնութագրերի վրա հիմնված նավիգացիայի (PBN) կոնցեպցիայի ներդրումը «Շիրակ» աերոդրոմում, «Զվարթնոց» աերոդրոմի ԻԿԱՕ-ի բնութագրերի վրա հիմնված նավիգացիայի (PBN) կոնցեպցիայի վայրէջքային սխեմաների արդիականացում, ՀՀ օդային տարածքում Շրջանային նավիգացիայի (ԱՐՆԱՎ/RNAV) թարմացում:

Ըստ կառավարության՝ նշված աշխատանքների իրականացումը նպատակաուղղված է թռիչքների անվտանգության մակարդակի բարձրացմանը: Գերակա խնդրի լուծումը ՀՀ-ում կապահովի միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված պահանջների համապատասխանեցումը:

Բնութագրերի վրա հիմնված նավիգացիայի (PBN) կոնցեպցիան պարունակում է մի շարք առավելություններ, որոնք թույլ են տալիս կոմերցիոն տեսանկյունից ավելացնել թռիչքների արդյունավետությունը` նվազեցնելով ճանապարհի երկարությունը երթուղով և մոտեցման ընթացքում, բարձրացնել արտադրողականությունը` նվազեցնելով տարածական բաժանման հետագծերը, բարձրացնել անվտանգության մակարդակը նավիգացիոն ճշգրտության բարձրացմամբ, կատարելագործել ժամանման սխեմաները օդանավակայաններում բոլոր եղանակային պայմաններում և պահպանել խոչընդոտների անցման կարևորագույն բարձրությունների պահանջները օդանավի թռիչքի օպտիմիզացված ուղիների միջոցով: Այն կնպաստի նաև ուշացումների նվազեցմանը օդային տարածքում և օդանավակայաններում, ներդնելով հանգույցային շրջաններում լրացուցիչ զուգահեռ երթուղիներ և լրացուցիչ մեկնման ու ժամանման կետեր:

Արդյունքում ՀՀ-ն կհանդիսանա ԻԿԱՕ-ի անդամ առաջին պետություններից, ով ամբողջովին կհամապատասխանի 37-րդ ասամբլեիայի A37-11 բանաձևով ընդունված պահանջներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում