Monday, 13 07 2026
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ

Արցախի ոչ կառավարական կազմակերպությունների դիմումը ԵԽԽՎ անդամներին՝ Մարկովիչի և Ուոլթերի հակահայ զեկույցների առիթով

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի /ԵԽԽՎ/ ձմեռային նստաշրջանի նախաշեմին, որի ժամանակ նախատեսվում են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկու բանաձևերի քննարկումներ, ԼՂՀ ոչ կառավարական կազմակերպությունները դիմում են հղել ԵԽԽՎ անդամներին։

Քաղաքացիական հասարակության առաջնորդների դիմումի մեջ, մասնավորապես, ասվում է. “Միլիցա Մարկովիչի և Ռոբերտ Ուոլթերի նախապատրաստած զեկույցների վերնագրերն արդեն իսկ խոսում են դրանց կանխակալության և ադրբեջանամետ բնույթի մասին։ Անաչառությամբ  աչքի չեն ընկնում նաև այդ զեկույցների հիման վրա պատրաստված բանաձևերի նախագծերը։ Լինելով տարբեր մակարդակներով խաղաղ երկխոսության և համագործակցության կողմնակիցներ՝ ափսոսանք ենք հայտնում, որ փաստաթղթերի տեքստերը կազմվել են առանց ԵԽԽՎ զեկուցողների Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու և  հանրապետության իշխանությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հաղորդակցության ու  փոխգործակցության”։

ԼՂՀ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները ԵԽԽՎ անդամներին նախազգուշացրել են, որ բանաձևերի նախագծերի հնարավոր ընդունումը  խիստ բացասական ազդեցություն կունենա ղարաբաղյան հակամարտության խաղաղ  կարգավորման  գործընթացի վրա։ “Ձեր քննարկմանը ներկայացված փաստաթղթերն ընդհանուր ոչինչ չունեն խաղաղ գործընթացի հետ, հետապնդում են քարոզչական նպատակներ և կարող են որոշակի առավելություններ տալ Ադրբեջանի իշխանություններին, որոնք հակառակ ստանձնած պարտավորություններին, չեն բացառում ուժային մեթոդների կիրառումը  քաղաքական հիմնախնդիրների լուծման ժամանակ, մշտապես և կոպտորեն խախտում են հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին համաձայնագիրը, իրենց երկրում հետապնդումների են ենթարկում քաղաքացիական ակտիվիստներին, այդ թվում նաև՝ խաղաղարար նախագծերի մասնակիցներին”,- նշում են դիմումի հեղինակները։

Արցախի քաղաքացիական հասարակության առաջնորդները համոզմունք են հայտնել, որ ԵԽԽՎ-ն կարող էր օժանդակել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը,  բացառապես հակամարտող բոլոր երեք երկրներում քաղաքացիական հասարակության կայացմանը և զարգացմանը աջակից լինելու միջոցով։ “Ժողովրդավարական առումով զարգացած Ադրբեջանի, ԼՂՀ-ի և Հայաստանի Հանրապետության համար զգալիորեն  դյուրին կլիներ ընդհանուր արժեհամակարգի հիման վրա  խաղաղ և երկարաժամկետ լուծում գտնել ադրբեջանա-ղարաբաղյան ձգձգված հակամարտության համար”,- ասված է  փաստաթղթում։

Արցախի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները խնդրանքով դիմել  են ԵԽԽՎ անդամներին՝ ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ ներկայացված բանաձևերի ընդունումից, որոնք ուղղված են ինչպես ԵԱՀԿ հովանու ներքո պաշտոնական բանակցային գործընթացի (TrackI), այնպես էլ ժողովրդական դիվանագիտության (TrackII) խափանմանը։ Փաստաթղթի հեղինակների կարծիքով, “Բանաձևերի նախագծերը, որոնք հակասում են Եվրոպայի խորհրդի հռչակած արժեքներին, կարող են կապերի վերջնական խզման պատճառ դառնալ քաղաքացիական հասարակությունների համար, որոնք հանդես են գալիս որպես հակամարտության խաղաղ փոխակերպման կրողներ”։

ԵԽԽՎ-ին հղված Արցախի ոչ կառավարական կազմակերպությունների  դիմումի պատճենները ուղարկվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության խորհրդարաններ և արտաքին քաղաքական գերատեսչություններ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում