Նավաստիների համահունական PNO ֆեդերացիան 48-ժամյա գործադուլ է անցկացնում երկրում տնտեսական կոշտ միջոցառումների դեմ։ Հունվարի 20-ին և 21-ին բոլոր նավերը կմնան նավահանգիստներում, ջրային հաղորդակցությունը կղզիների հետ կդադարեցվի՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Նավաստիներն իրենց բողոքն են արտահայտում կենսաթոշակային և սոցիալական ապահովության համակարգի բարեփոխման ծրագրերի դեմ։
Ֆեդերացիան հայտարարության մեջ բողոքի ակցիայի ընդլայնման մտադրություն է հայտնել։
2015-ի նոյեմբերի սկզբին նավաստիներն արդեն երկօրյա գործադուլ էին հայտարարել, իսկ այնուհետև երկարացրել ևս 2 օրով՝ հայտարարելով, որ պայքարի այլ մեթոդ չեն տեսնում կառավարության հակաժողովրդական քաղաքականության դեմ։











































