Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Հովիկ Աբրահամյանն այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն:

Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ձեռնարկության ուսումնական և արտադրական դեպարտամենտներում, ծանոթացել ընթացիկ և հեռանկարային ծրագրերին, ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններին: Մասնավորապես, ուսումնական դեպարտամենտի ղեկավար Վազգեն Մելիքյանը վարչապետին մանրամասներ է ներկայացրել արտադրություն-բուհ համագործակցության մոդելի հիման վրա իրագործվող կրթական ծրագրի վերաբերյալ: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ և հնարավորություն է տալիս աշխատաշուկան համալրել արտադրությանն ինտեգրվելուն անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ունեցող շրջանավարտներով: «Սինոփսիս Արմենիա»-ի գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշել է, որ շրջանավարտների մեծ մասն աշխատում է ընկերությունում, ինչպես նաև Հայաստանում և տարածաշրջանում գործող ՏՏ ոլորտի այլ ընկերություններում: Նրա խոսքով՝ ուսումնական դեպարտամենտում սովորողների զգալի մասը նաև աշխատում է ընկերությունում: Ուսանողների հետ մտքերի փոխանակության ընթացքում վարչապետը հետաքրքրվել է ծրագրի արդյունավետությամբ և վստահեցրել, որ գործադիրը կշարունակի աջակցել ոլորտի զարգացմանն ուղղված նման նախաձեռնություններին: Իսկ արտադրական դեպարտամենտում շրջայցի ընթացքում Հովիկ Աբրահամյանին են ներկայացվել «Սինոփսիս Արմենիա»-ի գործունեությունը, արձանագրվող հաջողությունները և առաջիկա անելիքները: Վարչապետը զրուցել է ընկերության աշխատակիցների հետ, ծանոթացել նրանց ձեռքբերումներին և ողջունել նոր գաղափարների ու մոտեցումների կիրառումը:

Այնուհետև տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում արծարծվել են նոր ծրագրերի կյանքի կոչմանը և ՏՏ բնագավառի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Քննարկվել են ոլորտում առկա միտումները, հայաստանյան շուկայի առանձնահատկությունները, մեր երկրում տեխնոլոգիական համալսարանի ստեղծման հեռանկարները, ինչպես նաև առկա խնդիրները:

Լրագրողների հետ ճեպազրույցում կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա է մեծ ներուժ և անհրաժեշտ է հնարավորինս օժանդակել դրա իրացմանը:«Կառավարությունը շարունակելու է հետևողականորեն աջակցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը: Հիմա մենք քննարկում ենք ազգային ծրագիր ունենալու հարցը, և պետք է մեր բոլոր հնարավորությունները օգտագործենք այն կյանքի կոչելու համար», – նշել է Հովիկ Աբրահամյանը: Կարևորելով արտադրություն-բուհ մոդելի կիրառումը՝ վարչապետն այն արդյունավետ է համարել որակյալ կադրեր պատրաստելու տեսանկյունից և նշել, որ առաջիկայում կառավարությունը քննարկման առարկա կդարձնի նաև մյուս բուհերի հետ ընկերության համագործակցությունը խթանելու հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում