Հյուսիսային Կորեայի իշխանություններն այսօր հայտարարել են, որ չեն պատրաստվում ԱՄՆ-ի բարձրաստճան ներկայացուցիչների հետ անցկացնել բանակցություններ երկրում դատապարտված ամերիկացու ազատ արձակման հարցով: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությանը:
«Որոշ ամերիկյան ԶԼՄ-ների շահարկումները, թե մենք փորձում ենք Բեյ Չժուն Հոյին կիրառել որպես փոխանակման խաղաքար, հիմարություն են»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Կորեական ծագում ունեցող ԱՄՆ քաղաքացին, որը կասկածվում է ՀյուսիսայինԿորեայում պետական հեղաշրջման նախապատրաստման մեջ, հինգշաբթի դատապարտվել է 15 տարվա ուղղիչ աշխատանքի: 44-ամյա ամերիկացին երկրի տարածք էր մտել անցած տարվա նոյեմբերի 3-ին՝ զբոսաշրջիկների խմբի կազմում:







































