ԱՄՆ ռազմածովային ուժերի դերծովակալ Ռիկ Ուիլյամսը ազատվել է իր պարտականությունների կատարումից այն բանից հետո, երբ նրա աշխատանքային համակարգչում հայտնաբերվել է պոռնոգրաֆիա: Այս մասին հայտնում է The Navy Times-ը:
«ԱՄՆ ռազմածովային ուժերի 3-րդ նավատորմի հրամանատար, փոխծովակալ Նորա Թայսոնը Ուիլյամսին թոշակի է ուղարկել՝ հիմք ընդունելով հետաքննության արդյունքները, ըստ որոնց՝ համակարգչային սարքը կիրառվել է ոչ նպատակին»,- ասվում է ռազմածովային ուժերի պաշտոնական հայտարարության մեջ:









































