Wednesday, 22 07 2026
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ

Սահմանը, զոհերը, աշխարհաքաղաքական կոնյուկտուրան

Երեկ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող։

Այն, որ Ադրբեջանի այս գործողությունները պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից` անվիճելի և անքննարկելի է, թեև` ըստ էության համարժեք չեն դատապարտվում: Նման դեպքերում հայկական կողմը պատասխանում է, համենայնդեպս հայտարարում է պատասխանելու մասին, և նշվում է, որ մենք ամեն մի զինվորի դիմաց ադրբեջանցիներին պատճառում ենք մի քանի անգամ ավելի զոհեր: Սակայն, իհարկե, սա այսպես ասած` այնքան էլ մեծ մխիթարանք չէ, որովհետև մեզ համար, ի վերջո, թանկ է մեր քաղաքացիների կյանքը, և եթե դրա դիմաց մի քանի տասնյակ ադրբեջանցիներ են հատուցում իրենց կյանքով, ըստ էության մեր քաղաքացիներին դրանով հետ չենք բերում:

Այս տեսանկյունից ակնհայտ է, որ անելիք կա այն ուղղություններում, որտեղ ադրբեջանական սադրանքները հաճախակի են: Անհրաժեշտ է միգուցե ուժեղացնել պաշտպանվածությունը, միգուցե հարկավոր է ուժեղացնել միջազգային ասպարեզներում քարոզչությունն Ադրբեջանի այս գործողությունների դեմ: Բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ միայն ռազմական պատասխանն այստեղ հարցեր չի լուծում:

Վերջին հաշվով, ցմահ նախագահ Ալիևի համար ադրբեջանական զինվորների կյանքերը գին չունեն, նրա համար հայ զինվորների կյանքեր են պետք, և նա այդ կյանքերով է, որ ինչ-ինչ հարցեր է լուծում կամ իր երկրի ներսում, կամ էլ միջազգային հանրության սուբյեկտների հետ: Եվ այս իրավիճակում մենք չենք կարող չհոգալ մեր զինծառայողների և սահմանամերձ գյուղերի բնակիչների անվտանգությունը, չապահովագրել նրանց մեծ քաղաքականության զոհերը դառնալու վտանգներից: Հազիվ թե հնարավոր է կարծել, որ այսօր նրանց անվտանգությունն ապահովված է առավելագույնս, այսինքն` արված է ավելին, ինչ հնարավոր էր անել:

Վերջին շրջանում Հայաստանում Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն է ընդհանրապես դարձել քաղաքական տեսանկյունից անհետաքրքիր էր դարձել: Դրա հանդեպ ուշադրություն կարծես թե այսօր էլ չկա: Բայց այստեղ է նաև որոշակի «մեթոդաբանական» սխալը, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հանդեպ հանրային ուշադրության ձևավորման մեխանիզմում թույլ է տրվում քաղաքական, հասարակական մակարդակով: Այդ ուշադրությունը պայմանավորվել է սահմանային միջադեպերով, զոհերով, արտաքին գործոններով կամ ազդակներով, այսինքն` պետք է լինի մի ինչ-որ հայտարարություն, հանդիպում, աղմկոտ տեղեկատվություն, որ հասարակական-քաղաքական ուշադրությունն ուղղվի Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Երբ այդ ամենը չկա, Հայաստանում նաև չկա ուշադրություն այդ գործընթացին, չկա քննարկում, այն օրակարգային հարց չէ:

Ի՞նչն է այս «մեթոդաբանության» մեջ սխալ: Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը ինքնին բավական լայն հասկացություն է, և այն, ընդ որում, իր բնույթով վաղուց արդեն շատ ավելի լայն գործընթաց է, քան այն, ինչ հասկացվում է զուտ ղարաբաղյան հակամարտություն անվան տակ: Այս անվանումը արդեն ավելի շատ իներցիոն կամ կարծրատիպային, սահմանափակ պատկերացման բնույթ ունի, քան իրապես արտացոլում է իրերի վիճակը այդ հարցում: Ղարաբաղյան կարգավորման գործընթաց ասվածը ներառում է տարածաշրջանային լայն զարգացումներ, որոնցում Հայաստանը բավական հեռու է որոշող դերակատարումից: Ավելին` Հայաստանը նույնիսկ կարող է ունենալ ինֆորմացիոն խնդիրներ, պարզ, տարրական տեղեկացվածության խնդիր, թե օրինակ` ինչ սցենարներ ու պատկերացումներ են առկա Վաշինգտոնում, Բրյուսելում կամ Մոսկվայում, կամ Լոնդոնում, Թեհրանում, Թել-Ավիվում, Անկարայում, մի խոսքով` բոլոր այն կենտրոններում, որտեղ այս կամ այն կերպ տիրապետում են իրադարձությունների զարգացման վրա որևէ կերպ ավելի ազդելու հնարավորությունների, քան Հայաստանը:

Ահա այս պայմաններում, իհարկե, չափազանց արխայիկ է այն մոտեցումը, երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթաց կոչվող երևույթի հանդեպ Հայաստանի հասարակական-քաղաքական վերաբերմունքը և ուշադրությունը ձևավորվում է արտաքին ազդակների կամ ակտերի հիման վրա, կամ այլ կերպ ասած՝ ձևավորվում է պոստֆակտում: Եթե լինում է ինչ-որ բան, Հայաստանում լինում է արձագանք՝ որակը, բնույթը տվյալ պահին էական չեն: Եթե որևէ բան չի լինում, Հայաստանում ոչ մի արձագանք, ոչ մի քննարկում, ոչ մի դիսկուրս այս հարցում չկա: Դա ստեղծում է մի վիճակ, երբ Հայաստանը ստիպված է անընդհատ լինել իրադարձությունների հետևից գնացողի դերում, ընդ որում` կուրորեն գնացողի, որովհետև պարզ չէ, հայտնի չէ, թե ով ինչ է նախատեսել հաջորդ քայլի համար:

Հետևաբար` իրավիճակի պարբերական, շարունակական, անընդհատ քննարկումը թե հանրային բաց, հրապարակային, և թե նեղ մասնագիտական-փորձագիտական մակարդակում Հայաստանի համար պետք է լինի ամենօրյա աշխատանք, որովհետև կապ չունի, օրինակ, թե ինչ են հայտարարել Օբաման, Պուտինը և Օլանդը՝ նրանք կարող է նույնիսկ տեղյակ էլ չեն, թե ինչ են հայտարարել, երբ և որտեղ. կարևոր է, թե Օբաման, Պուտինն ու Օլանդը, ինչպես նաև այլ առաջնորդներ ինչ են քննարկում Սիրիայի և Թուրքիայի հարցով, Իրանի հարցով: Իսկ քանի որ Հայաստանը օբյեկտիվորեն չունի այդ քննարկումներից լավատեղյակ լինելու հնարավորություն, պետք է օգտագործի որոշակի զարգացումներ ու սցենարներ, հնարավորինս շատ սցենարներ քննարկելու հնարավորությունը, հնարավորինս շատ տարբերակներ դիտարկելու հնարավորությունը` հնարավոր վտանգները քիչ թե շատ ճշգրտորեն հաշվարկելու համար: Իսկ դա առանց լայն քննարկումների հնարավոր չէ: Քննարկումներ, դիսկուրս Հայաստանում չկա, Հայաստանում չեն գեներացվում մտքեր ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին՝ դրա լայն իմաստով:

Մինչդեռ եթե շուրջը տեղի ունեցող գործընթացներում կատարվում են արագ փոփոխություններ, ապա դա հրամայական է դարձնում նաև ղարաբաղյան խնդրի հանդեպ մեր հանրային վերաբերմունքը փոխել: Եվ անգամ, անկախ փոխելուց, արխայիկ վերաբերմունքը երբեք չի կարող լինել արդարացված և հիմնավորված` անկախ, թե ինչ վիճակում է խնդիրը նեղ ու լայն իմաստով և անկախ, թե ինչպիսին են տրամադրությունները գերտերությունների մոտ: Եթե Հայաստանում լիներ պետական քաղաքականության հեռանկարներով և ազգային շահով իրապես մտահոգ իշխանական համակարգ, ապա իրավիճակը, ղարաբաղյան խնդրի ընկալման ներքին մեթոդոլոգիան և պատկերը փոխելու առաջին շահագրգռված կողմը պետք է լիներ հենց իշխանությունը:

Իշխանությանը դա անհրաժեշտ է թե ընդհանրապես արտաքին ճկունության համար, և թե ընդհանրապես մտագաղափարական պաշարի, որ պետք է համալրել թե համակիրների, թե առավել ևս ընդդիմադիր սեգմենտների մոտ առկա ռեսուրսի շնորհիվ: Իսկ դրա ճանապարհը ներքին դիսկուրսն է, ներքին բանավեճը և քննարկումները` անկախ արտաքին ազդակներից կամ զարգացումներից: Բայց իշխանությունը չի գնում դրան, չի խրախուսում այդ ուղղությամբ հանրային նախաձեռնությունները, որովհետև գլխավոր խնդիրը իշխանությունն է, ոչ թե պետությունը:

Մինչդեռ ներկայումս կարծես թե կարևորագույն խնդիր է դառնում տարածաշրջանում նոր պատերազմի վտանգը, որը գեներացնողներից ամենաակտիվներից մեկը հենց Հայաստանի ռազմավարական դաշնակից կոչվող պետությունն է, որ զինում է Ադրբեջանին: Իսկ Հայաստանում կա՞ն այս մասին քննարկումներ, կա՞ն հավանական տարբերակներ, թե ինչ պետք է անի Հայաստանը նախ պատերազմը կանխելու համար՝ իրենից հասանելիքն իհարկե, իր ուժերի չափով իհարկե, և կամ` ինչ պետք է անել ու ինչպես պետք է անել, եթե պատերազմ լինում է, որոնք են մեր ռեսուրսները, և այլն: Այդ հարցերը Հայաստանում հնչում են առավելապես ընդդիմադիր հռետորաբանության պաթոսի մակարդակով, մինչդեռ հարկավոր է դրանք վերածել շարունակական դիսկուրսի, օրակարգային քննարկման: Այդ գործընթացը պետք է լինի Հայաստանի մարտունակության կարևոր մասը, որովհետև ժամանակակից պատերազմները հստակ սահմաններ չունեն թե ժամանակային, թե մասնակցային-ներկայացուցչական իմաստով, և միայն զինվորները չէ, որ պատերազմի ժամանակահատվածում ապահովելու են հաջողությունը: Ավելին` զինվորների հաջողությունը պետք է նախապատրաստեն հասարակությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում