Ամերիկացի գիտնականները ծրագրային ապահովում են մշակել, որն օգնում է պարզել մարդու հույզերը համակարգչի մկնիկի շարժումներով: Այս մասին հայտնում է Svopi-ն:
Հետազոտողները պարզել են, որ տխրության և նյարդայնության պահերին մկնիկի օգտագործումը կուրսորին ստիպում է ավելի կտրուկ շարժվել: Տխրությունն ու շփոթմունքը կարող են հակառակ ազդեցության հանգեցնել:
Փորձին մասնակցել են կամավորներ, որոնց աշխատանքի ընթացքում դիտավորյալ զայրացրել են: Նոր մեթոդի շորհիվ՝ փորձագետները կարողացել են պարզել մասնակիցների տրամադրությունն այս կամ այն պահին:
Ծրագրվում է ապագայում նոր ծրագրային մշակումը ներդնել սմարթֆոններում և այլ սարքերում:










































