Tuesday, 14 07 2026
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը

Մարզպետների գործն էլ գործ չէ. մամուլ

Արմավիրի մարզպետ ՀՀԿ-ական Աշոտ Ղահրամանյանն ու նրա օգնական, ՀՀԿ-ական, Արմավիր մարզկենտրոնի ավագանու անդամ Նվեր Պետրոսյանը լծվել են Երևանի ավագանու ընտրությունում ՀՀԿ-ի հաղթանակն ապահովելու «սուրբ» գործին: Սա կլինի յուրօրինակ «մեղայական-փոխհատուցում» փետրվարի 18-ին ՀՀ նախագահի՝ Արմավիրում և Էջմիածնում կրած պարտության դիմաց:

«Հրապարակ»-ը տեղեկություն է ստացել, որ մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ու նրա օգնական Նվեր Պետրոսյանը մարզը թողել, հանգրվանել են Երևանում: Երևանի կենտրոնում գրասենյակ են բացել, որտեղ նրանք ամեն օր կազմում-թարմացնում են Արմավիրում բնակվողների երևանցի հարազատների ցուցակները: Արմավիրցի պաշտոնյաները երևանցիների վրա փորձում են ազդել մարզում բնակվող ազգականների միջոցով: Կախված արմավիրցուց՝ մեկին խնդրում են, մեկից պահանջում, մյուսին՝ ակնարկում և այլն:

Թերթի հետ զրույցում Նվեր Պետրոսյանն ասել է, որ ցուցակ չի կազմում, չգիտի՝ մարզպետը ցուցակ ունի, թե չէ, բայց գիտի, որ նա, ՀՀԿ-ական լինելով, մասնակցում է Երևանի ավագանու քարոզչական աշխատանքներին: Ինչպես և ինքը: Երևանում Արմավիրը շտաբ կամ գրասենյակ չունի: Պետրոսյանը գնում է ՀՀԿ կենտրոնական գրասենյակ՝ Մելիք-Ադամյան փողոց: Քարոզչական աշխատանքներին, իր ասելով, մասնակցում է երեկոյան՝ աշխատանքից հետո: Սակայն նրա աշխատավայր՝ Արմավիրի մարզպետարան, մեր կատարած հեռախոսազանգն ապացուցեց հակառակը: «Նվեր Պետրոսյանն այստեղ չի լինում, առավոտյան գալիս և արագ դուրս է գալիս»,- պատասխանեց կնոջ ձայնը: Ու հիմա կարելի է ենթադրել, թե էլ ինչ կա, որ այնպես չի ներկայացնում Նվեր Պետրոսյանը:

«Արդարության համար նշենք, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են ոչ միայն Արմավիրի մարզպետն ու իր օգնականը, այլև Արագածոտնի, Տավուշի, Սյունիքի մարզպետները: Բնականաբար, բոլորը հանրապետականներ են և աշխատում են ՀՀԿ-ի համար»,- գրում է թերթը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում