Monday, 13 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

Նախագահի նոր թեկնածուն կվերադառնա 2017-ին. մամուլ

«Ժողովուրդ»-ի խմբագրականում կարդում ենք. «Հատկապես վերընտրությունից հետո Սերժ Սարգսյանին սկսեցին քննադատել կադրային լուրջ փոփոխություններ կատարելու անկարողության համար: Սակայն իրականում նախագահական ընտրություններից հետո Ս. Սարգսյանը կատարել է առնվազն մեկ էական կադրային փոփոխություն. իր փեսային` Միքայել Մինասյանին, նշանակել է Վատիկանում դեսպան: Կարծում ենք, Հայաստանում քիչ մարդիկ կան, ովքեր տեղեկացված չեն Մինասյանի ունեցած լրջագույն ազդեցության մասին ինչպես Ս. Սարգսյանի կայացրած որոշումների, այնպես էլ երկրի մեդիադաշտի վրա: Հետևաբար` նման կարևորության ֆիգուրին երկրից դուրս դեսպան ուղարկելը չէր կարող չունենալ լուրջ դրդապատճառներ: Թե ինչպիսիք են դրանք իրականում` ցույց կտա ժամանակը:

Այս պահին, սակայն, շրջանառվում է երկու տարբերակ, որոնցից առաջինի համաձայն՝ Ս. Սարգսյանն իր փեսային ուղարկել է «պատվավոր աքսորի», քանի որ նախագահական ընտրություններում Մինասյանի տրամադրած սոցհարցումների ու խոստումների վրա հենվելով՝ Ս. Սարգսյանը իրեն չափից ավելի հանգիստ էր զգացել և անգամ հրահանգել էր ՀՀԿ-ականներին ընտրություններին մասնակից չդարձնել թաղային հեղինակություններին և շատ ընտրակաշառք չբաժանել: Սակայն ինչպես տեսանք, նա մի կերպ կարողացավ վերարտադրվել:

Բացի այդ, Ս. Սարգսյանին վրդովվեցրել է այն, որ հետընտրական շրջանում, երբ հանրային ատելության սլաքն ուղղված էր իր դեմ, Միքայել Մինասյանի «դաբրոյով» պատգամավորական մանդատներ ստացած «օսլայած մազերով» ջահելներից որևէ մեկը հրապարակավ չպաշտպանեց իրեն: Ս. Սարգսյանն անգամ իր դժգոհությունը հրապարակավ հայտնել է ՀՀԿ ԳՄ նիստերից մեկի ընթացքում`Սամվել Ֆարմանյանին կշտամբելով, թե մանդատները նվեր ստացած որոշ ջահելների թվում է` իրենք «սանատորիա են եկել»: Դրա հաջորդ օրն իսկ Ֆարմանյանը շտապեց հարցազրույց տալ և գովերգել Ս.Սարգսյանին:

Մինասյանից հիասթափված լինելու տարբերակի օգտին է խոսում նաև այն դեմարշը, որը վերջին օրերին սկսվել է նրա թիմի կարկառուն անդամների դեմ. աշխատանքից ազատվեց «Հյուսիս-Հարավ ավտոճանապարհային միջանցք» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արա Հովսեփյանը, սկանդալային պատմություններ սկսեցին զարգանալ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի շուրջ, նախօրեին էլ հայտնի դարձավ, որ Մինասյանի մերձավորներից Աժ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի անունն է կապվում պետական բյուջեից 500 միլիոն դրամի հասնող գրանտակերության պատմության հետ:

Սակայն քաղաքական զարգացումներին առավել ուշադիր հետևողներն այս ամենի հետևում հակված են տեսնել այլ` շատ ավելի խորքային սցենար, ըստ որի՝ Մինասյանը ժամանակավորապես հեռացվել է ՀՀ քաղաքական թատերաբեմից, որպեսզի նրա նկատմամբ առկա բացասական վերաբերմունքը մեղմվի, և նա 2018-ի նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ վերադառնա` արդեն մաքրված իմիջով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում