Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Կրծկալը, պատիվը և ազատությունը՝ մեկում. բռնաբարության մեջ մեղադրվող Համլետն արդարացվել է

Վերաքննիչ քրեական դատարանում Արշակ Խաչատրյանի նախագահությամբ, դատավորներ Արմեն Դանիելյանի և Լիլիթ Թադևոսյանի մասնակցությամբ ավարտվեց Համլետ Մ.-ի գործով մեղադրողի բերած վերաքննիչ բողոքի քննությունը:

Համագյուղացի Է.-ի բռնաբարության համար մեղադրվող 49-ամյա Համլետ Մ.-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ 2013 թվականի մարտի 4-ին կայացված դատավճռով արդարացրել է:

Ըստ մեղադրանքի՝ ութամյա կրթությամբ, ամուսնացած, խնամքին ոչ ոք չունեցող Համլետը 2012 թվականի հուլիսի 20-ին, ժամը 20-ի սահմաններում ալկոհոլ օգտագործած վիճակում գնացել է համագյուղացի Է.-ի բնակարան՝ սեռական հարաբերություններ ունենալու նպատակով:

Ըստ տղամարդու հայտարարության՝ ինքն այդ կնոջ հետ շուրջ 12 տարի եղել էր արտամուսնական կապի մեջ:

Ըստ մեղադրանքի՝այդ օրը մերժում ստանալով՝ խմած Համլետը տանտիրուհուն գցել է հյուրասենյակի թախտին ու նրա կամքին հակառակ, բռնություն գործադրելով՝ ձեռքերով նրա մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելով, սեռական հարաբերություն ունեցել հետը:

Հուլիսյան այս «իրադարձության» փաստով սեպտեմբերի 14-ին Գորիսի քննչական բաժանմունքի կողմից հարուցվել է քրեական գործ:

Համլետը ձերբակալվել է հոկտեմբերի 3-ին:

Հոկտեմբերի 5-ին բռնաբարության կատարման համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության և դատաքննության ընթացքում Համլետն իրեն մեղավոր չի ճանաչել:

Դատարանում ամբաստանյալը ցուցմունք է տվել, որ դեպքի օրը ինքը Է.-ի տուն է գնացել ալկոհոլ օգտագործած վիճակում, ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ, Է.-ն էլ համաձայն է եղել, բայց քանի որ ինքը խմած է եղել, տանտիրուհու հետ էլ մի քիչ վիճել է, ոչինչ չի ստացվել: Բավարարվել է կնոջը հպվելով: Մոտ տասը րոպե անց դուրս է եկել նրա տնից:

Տուժող Է.-ն դատարանում ցուցմունք է տվել, որ դեպքի օրը իր ու Համլետի միջև «որևէ ձևի սեռական հարաբերություն տեղի չի ունեցել»: Կենցաղային հողի վրա վիճաբանել ու բաժանվել են: Համլետն իրեն չի բռնաբարել, չի ծեծել, իր գույքին վնաս չի հասցրել: Քննչական բաժնում ցուցմունքը գրել է քննիչի թելադրանքով, իսկ այնտեղ է հասել սեփական դստեր հարկադրանքով:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Է.-ի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Է.-ի սեռական օրգաններում սերմնաէակներ չեն հայտնաբերվել:

Ընդհանուր իրավասության դատարանը եկել է հետևության, թե մեղադրանքի կողմը չի կարողացել հիմնավորել, որ դեպքի օրն ամբաստանյալը բռնությամբ սեռական հարաբերություն է ունեցել Է.-ի հետ:

Մեղադրանքի հիմքում դրվել է տուժող Է.-ի նախաքննական ցուցմունքը, որից նա դատարանում կտրականապես հրաժարվել է:

Դատարանը հիմնավորված է համարել միայն, որ դեպքի օրը Համլետը եղել է Է.-ի տանը: Փոխադարձ քաշքշուկի հետևանքով ամբաստանյալի կողմից տուժողի առողջությանը թեթև վնաս է հասցվել: Այսքանը:

Դատարանն անթույլատրելի ապացույցներ է ճանաչել էական խախտումներով տուժողից ու ամբաստանյալից վերցված նմուշների հիման վրա կատարված փորձաքննությունների եզրակացությունները:

Վերցված նմուշները փաթեթավորվել են արձանագրություն կազմելուց հետո, մեկ ընդհանուր փաթեթով:

Դատարանը եզրակացրել է, որ մեղադրանքի կողմի հետևությունները Համլետ Մ.-ի կողմից բռնաբարության կատարման վերաբերյալ հիմնված են չփարատված ենթադրությունների վրա, դրանք դիտել է որպես չփարատված կասկածներ ու մեկնաբանել հօգուտ ամբաստանյալի:

Դատավճռում ամրագրվել է. «Ի դեպ, սեռական հարաբերությունը ոչ թե իրավաբանական, այլ բժշկական տերմին է, որը դրսևորվում է երկու սեռերի միջև այնպիսի ֆիզիոլոգիական ակտով, որն ուղղված է կյանքի վերարտադրմանը»: Մի քիչ հնացած, արդիականությունը կորցրած, խորհրդային ձևակերպում է թվում, բայց միգուցե սեռական հարաբերությունների արդիական ձևակերպումը դեռևս մեր գիտնականների կողմից տրված չէ…

Քանի որ Համլետի արարքում, ըստ դատարանի, բացակայել է «դասական իմաստով սեռական հարաբերությունը», այսինքն՝ մեղսագրված արարքի հանցակազմը, նա անպարտ է ճանաչվել ու արդարացվել:

Ամբաստանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացվել է, ու նա անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճում:

Արդարացման դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրողը՝ պնդելով, որ ամբաստանյալի մեղքը լիովին ապացուցված է, նրան հարկ է մեղավոր ճանաչել բռնաբարության համար և դատապարտել 3 տարի ազատազրկման:

Վերաքննիչ քրեական դատարանին, սակայն, չեն համոզել մեղադրանքի կողմի բերած հիմնավորումները՝ հօգուտ բռնաբարության կատարման: Տուժողն ասում է՝ ես տուժող չեմ, չեմ բռնաբարվել: Նրա համապատասխան օրգաններում սերմնաէակներ չեն հայտնաբերվել: Բայց մեղադրանքի կողմը իրենն է պնդում՝ ոչ, տիկին, դուք բռնաբարված եք, ու բռնաբարող Համլետը պիտի պատժվի, պարտադիր պիտի կալանավայր գնա:

Դատական երկրորդ ատյանը, նախորդ ատյանի նման, բռնաբարության կատարման փաստն ապացուցված չի համարել, ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը գնահատել է որպես օրինական ու հիմնավոր և թողել է անփոփոխ:

Ստացվում է, որ եթե տուժող ճանաչված կինը, բռնաբարված չլինելով, բայց հին ու նոր հաշիվներ ունենալով տվյալ տղամարդու հետ՝ նրան վատություն անելու ցանկության վրա սևեռված լիներ ու մինչև վերջ պնդեր, թե Համլետն իրեն բռնաբարել է, Համլետը, որպես բռնաբարող, կդատապարտվեր, այն էլ՝ իրական ազատազրկման:

Այսինքն՝ բացառված չէ, որ ճարպիկ ու արտիստիկ որևէ կին կարող է որևէ տղամարդու այս կարգի վատություն անել, «կրակից շագանակներ հանել» մեր դատաիրավական համակարգի դիմացկուն ձեռքով: Տղամարդիկ այս առումով, միգուցե, այնքան էլ պաշտպանված չեն: Ոչ բոլորին «բախտը կժպտա» այնպես, ինչպես լայնորեն «ժպտաց» դատարանների կողմից արդարացված Համլետին:

Հազվադեպ է լինում, որ դատարաններն անթույլատրելի ապացույց ճանաչեն ակնհայտ դատավարական խախտումներով ձեռք բերված ապացույցները: Մեծ մասամբ այդ խախտումների վրա աչք է փակվում՝ մեղադրանքը չթուլացնելու մտայնությամբ:

Բայց գոնե հատուկենտ գործերով, ակնհայտ դատավարական խախտումներով ձեռք բերված ապացույցների անթույլատրելի ճանաչումը և մեղադրանքի փլուզումը դատարանում պետք է հուշեն նախաքննական մարմնին, որ քննությունն իրականցվի ավելի ուշադիր, արհեստավարժ կերպով, յուրաքանչյուր դատավարական գործողություն մշակվի և իրականացվի հնարավորինս՝ օրենքի պահանջներին հետևելով:

Համլետին արդարացնող դատավճիռը եզրափակվում է այսպես. «Իրեղեն ապացույց ճանաչված և ոստիկանության Գորիսի բաժնում՝ իրեղեն ապացույցների պահման սենյակում պահվող տուժող Է.-ի կրծկալն ու շապիկը վերադարձնել վերջինիս՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո»:

Այսինքն՝ կրծկալը, շապիկը, պատիվն ու ազատությունը բաշխվել են ըստ պատկանելվույն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում