Շուրջ 11 օր է անցել, սակայն Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մեկուսարանի խցից փախուստի դիմած կալանավոր Արմեն Կաբալյանին դեռևս չեն հայտնաբերել: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Թերթը հիշեցնում է, որ նախկին դատապարտյալ Ա. Կաբալյանն ամբաստանյալի աթոռին էր հայտնվել ավազակային հարձակման և սեքսուալ բնույթի
գործողություններ կատարելու համար:











































