Sunday, 12 07 2026
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա

Ընտրության իրավունք. տասը բիսեքսուալ աստղեր (լուսանկարներ)

Ամբեր Հերդն արդեն ճակատագրական կնոջ համբավ ունի, քանի որ կարողացել ընտանիքից «գողանալ» օրինակելի ամուսին Ջոնի Դեպին: Սակայն կես տարի անց, չհամակերպվելով Դեպի բռնկվող բնավորության և քմահաճույքների հետ, հեռացել է ֆրանսիացի մոդել Մարի դե Վիլպենի մոտ: Շատ հայտնի աստղեր չեն ամաչում հայտարարել իրենց բիսեքսուալ լինելու մասին: Այս մասին գրում է WDay.ru-ն:

Այժմ Անջելինա Ջոլին վեց երեխաների օրինակելի մայր և իդեալական կին է: Սակայն նախկինում դերասանուհին աչքի էր ընկնում բիսեքսուալ կապերով, մասնավորապես՝ մոդել և լուսանկարիչ Ջեննի Շիմիցուի հետ հարաբերություններով: Հնարավոր է, հենց այդ պատճառով էլ Ջոլին հրաժարվում է ամուսնանալ Բրեդ Փիթի հետ, մինչև որ ԱՄՆ-ում կօրինականացնեն միասեռ ամուսնությունները:

«Ես լեսբուհի չեմ: Ես սիրում եմ բոլոր մարդկանց՝ անկախ նրանց սեռից»,– խոստովանել է Լինդսի Լոհանը: Դերասանուհին երկար ժամանակ հանդիպել է դիջեյ Սամանտա Ռոնսոնի հետ և 2008 թ. նույնիսկ խոսել է հարսանիքի մասին, սակայն հետագայում այս զույգը բաժանվել է: Լինդսիին նկատել են շատ աղջիկների ընկերակցությամբ, սակայն լուրջ հարաբերություններ նրանց հետ դերասանուհին չի ունեցել:

«Ես բիսեքսուալ եմ և աղջիկների հետ հարաբերություններ եմ ունեցել: Սակայն արդյունքում ընտրել եմ աշխարհի լավագույն տղամարդուն»,– խոստովանում է Մեգան Ֆոքսը, որ ամուսնացած է Բրայան Օսթին Գրինի հետ:

Նելլի Ֆուրտադոն չի թաքցնում, որ պատրաստ է սեքսուալ փորձարկումների: «Կնոջ մարմինն ինձ այնքան է դուր գալիս, որքան տղամարդունը: Ես կարծում եմ, որ բոլոր մարդիկ էլ իրենց բնությամբ բիսեքսուալ են»,– ասել է կանադացի երգչուհին:

Ֆերգին խոստովանել է, որ աղջիկների հետ սեռական հարաբերություններ է ունեցել, սակայն երբեք նրանց որպես կյանքի ուղեկիցներ չի ընկալել: Այժմ նա ամուսնացած է և երկվորյակների է սպասում:

«Ես դեմ չեմ կանանց հետ հարաբերություններին: Ճիշտ է, ոչ բոլոր տղամարդիկ են դա ընդունում: Նրանց վախեցնում է իմ բիսեքսուալությունը»,– անկեղծորեն խոստովանել է Լեդի Գագան: Կարծես, Թեյլոր Քինին համակերպվել է երգչուհու տարօրինակությունների հետ, և նրանք պատրաստվում են ամուսնանալ:

«Կանանց միջև ընկերությունը կարող է ավելի մեծ բանի վերածվել: Իմ անկողնում շատ կանայք են եղել, սակայն ընտանիք ես կարող եմ կազմել միայն տղամարդու հետ»,– խոստովանել է Դրյու Բերիմորը: Եվ իրոք, դերասանուհին «խելքի է եկել» և ամուսնացել է Ուիլ Քոփելմանի հետ:

Դատելով ամեն ինչից՝ Մելանի Բրաունը պատահմամբ չի ընտրել Մել Բի կեղծանունը, քանի որ նա հարաբերություններ ունի միանգամից մի քանի աղջիկների հետ: Դա չի խանգարել Spice Girls-ի նախկին անդամին երկու անգամ աուսնանալ և երեք երեխաներ ունենալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում