Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման 5 հրամանատարներ ոչնչացվել են արևմտյան Անբար նահանգում ավիահարվածի ընթացքում։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Ռազմական հետախուզական վարչությունը Իրաքի ռազմաօդային ուժերի հետ համակարգմամբ՝ հիմնվելով հստակ հետախուզական տվյալների վրա, հարված է հասցրել Ալ-Ֆալուջա քաղաքի Նազալ շրջանում ԴԱԻՇ-ի առաջնորդների հավաքին»,- ասվում է ՊՆ հայտարարության մեջ։
Սպանվածների թվում է ԴԱԻՇ-ի «պատերազմի նախարարը»։ Թե երբ է հասցվել ավիահարվածը՝ հայտարարության մեջ չի հստակեցվում։








































