Friday, 24 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

«Այլևս երբեք». Սերժ Սարգսյանի ուղերձը

Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, արժանապատվության եվ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր միջազգային հանրությունն առաջին անգամ պաշտոնապես նշում է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը: Մարդկության դեմ գործված ամենածանր հանցագործության կրկնությունն էր, որ հանգեցրեց ցեղասպանություն եզրույթի ստեղծմանն ու դրա հիման վրա 1948 թվականին «Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման և դրա պատժի մասին» կոնվենցիայի ընդունմանը. այն նոր՝ իրավական էջ բացեց ցեղասպանությունների սահմանման և ցեղասպանությունների կանխարգելման համամարդկային պայքարում:

Մեր օրերում, երբ աշխարհի առաջադեմ հանրությունը ոգեկոչում է նախորդ դարի ամենավայրագ հանցագործությունների կարևոր տարելիցները, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ, Օսվենցիմի ազատագրման 70-րդ, Կամբոջայի ցեղասպանության 40-րդ, ինչպես նաև Ռուանդայի, Պոնտոսի հույների, ասորիների և այլ վայրերում տեղի ունեցած ցեղասպանությունների տարելիցները, մեր աչքի առջև շարունակում է խեղվել մարդկության պատմությունը, մեր աչքի առջև իրականցվում են էթնիկ զտումներ, զանգվածային սպանություններ, ոչնչացվում են քաղաքակրթության հազարամյա մշակութային կոթողներ, ջնջվում է ժողովուրդների հիշողությունը:

Ուստի, միջազգային հանրությունը կրկին համախմբվել է՝ ամեն տարի դեկտեմբերի 9-ին պատգամելու, որ այս ծանրագույն հանցագործության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու լավագույն դրսևորումը ընդդեմ ցեղասպանությունների միասնական պայքարն է:

Հենց այդ միասնականության արդյունքում էր, որ ՄԱԿ-ի անդամ երկրների մեծամասնությունը սատարեց ցեղասպանություն վերապրած ժողովրդի հայրենիքի` Հայաստանի Հանրապետության առաջարկությանը և Գլխավոր վեհաժողովի համապատասխան բանաձևով դեկտեմբերի 9-ը հռչակեց «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»: Այդ Նախաձեռնությունը ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարի մեր հանձնառության կարևոր ձեռքբերումներից էր, որ հատուկ խորհուրդ ստացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում:

Այսուհետ դեկտեմբերի 9-ը ոչ միայն Ցեղասպանության կոնվենցիայի ընդունման օրն է, այլև յուրաքանչյուր տարվա այդ օրը համախմբվելու ենք ՄԱԿ-ի բարձր հովանու ներքո, վերաիմաստավորելու օրվա խորհուրդը՝ «Այլևս երբեք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում