Tuesday, 14 07 2026
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով

Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ԵՊԲՀ-ի 95-ամյակին նվիրված նիստին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեկտեմբերի 8-ին մասնակցել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) 95-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստին: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահի հրամանագրերով մատաղ սերնդի կր թության և դաստիարակության գործում ներդրած ավանդի համար Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, իսկ ԵՊԲՀ-ի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Իրինա Մալխասյանը՝ Մխիթար Հերացու մեդալով: Պարգևները հանձնել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կրթության, գիտության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 95-ամյա հոբելյանի առթիվ ԵՊԲՀ-ի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը, ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան, դոցենտ Նունե Շահվերդյանը, գլխավոր հաշվապահ Լարիսա Պարսեղյանն ու կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Լարիսա Ավետիսյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով, իսկ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, պրոֆեսոր Սամվել Գալստյանը, ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, դոցենտ Լազար Եսայանը և դեղագիտական ֆակուլտետի դեկան, դոցենտ Բագրատ Ենոքյանը խրախուսվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրով:

Պարգևատրման արարողությանը հաջորդել է կառավարության ղեկավարի ելույթը: Վարչապետը շնորհավորել է ԵՊԲՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ուսանողներին և բոլոր տարիների շրջանավարտներին` բուհի 95-ամյակի առթիվ, մաղթել նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ հետագա գործունեության ընթացքում: «1921թ. նոյեմբերի 3-ին Երևանի քաղաքային հիվանդանոցին առընթեր բացվեց դպրոց, որը բժշկական կադրերի պատրաստման առաջին ուսումնական հաստատությունն էր: Այնուհետև այդ դպրոցի բազայի վրա հիմնվեց Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը` հնարավորությ ուն ընձեռելով հայ երիտասարդներին հայրենիքում ստանալու բարձրակարգ բժշկական կրթություն: Բժշկական ֆակուլտետի հիմնադրման և կայացման գործում իրենց նշանակալի ավանդն են ունեցել ինչպես ժամանակի պետական գործիչներ Ասքանազ Մռավյանը, Սեմյոն Լազարևը, այնպես էլ խորհրդահայ բժիշկների ավագ սերնդի մի շարք անվանի ներկայացուցիչներ», – նշել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետի խոսքով՝ տասնամյակների պատմության ընթացքում բուհը դարձել է բժշկական կադրերի մասնագիտական դարբնոց, որտեղ կրթվել են բարձրակարգ բժիշկների բազմաթիվ սերունդներ: «Երևանի պետական բժշկական համալսարանը վերջին տարիներին մի շարք նշանակալի բարեփոխումներ է իրականացրել, որոնցից են, մասնավորապես, նորաբաց ուսումնական սիմուլյացիոն կենտրոնը և վերանորոգված կլինիկաները, որոնք ապահովում են ժամանակակից կրթություն կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները, և որտեղ բժշկական պահանջված կրթություն են ստանում ինչպես հայ, այնպես էլ արտ ասահմանցի բազմաթիվ ուսանողներ: Պարոն Աշոտյանն ինձ զեկուցեց, որ ԵՊԲՀ-ի ուսանողների 25 տոկոսն արտասահմանից է, ինչն ուրախալի է և կարևոր գնահատական է բուհի գործունեությանը:

Բժիշկն այն եզակի մասնագետներից է, ով իր գործունեությունն սկսելուց առաջ երդվում է և պարտավորվում առաջնորդվել ոչ միայն մասնագիտական գիտելիքներով, այլև մարդասիրությամբ ու գթասրտությամբ՝ երբեք չմոռանալով, որ գործ ունի մարդու կյանքի և առողջության հետ: Բժշկական համալսարանի շրջանավարտները ձևավորել են կայուն և բարձրակարգ աշխատանքային շուկա և բազմիցս ապացուցել իրենց մրցունակությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս: Հայ բժիշկների բարձր անունն ու բարի համբավը ճանաչված և ընդունված է ամբողջ աշխարհում, և սա մեզ հ ամար, իսկապես, հպարտանալու, ինչպես նաև մեկ անգամ ևս պետական բժշկական համալսարանի կարևորագույն դերակատարումը գնահատելու առիթ է», -ասել է կառավարության ղեկավարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում