Սիրիայի Ալ-Խան գյուղում ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիայի կողմից ԴԱԻՇ-ին հասցրած ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ, այդ թվում՝ 7 երեխա: Այս մասին հայտնում է Rosbalt-ը՝ հղում անելով Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության դիտորդական խորհրդին:
Խորհրդի տվյալներով՝ ԴԱԻՇ-ի զինյալները գտնվում են գյուղի ծայրամասերում, սակայն ռմբակոծումների ենթարկվել է հենց գյուղը: Այդ պատճառով «բոլոր զոհվածները խաղաղ բնակիչներ են»:
Միաժամանակ պաշտոնական Վաշինգտոնում փորձում են ժխտել այդ ավիահարվածի մասին տեղեկությունը:
«Ես չեմ պատրաստվում քննարկել այդ թեման, քանի որ այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարարությունը: Կարող եմ միայն ասել, որ գիտեմ՝ դա հաստատ չի եղել ԱՄՆ-ի կողմից հարված: Մենք գործողություն չենք անցկացրել այդ շրջանի մոտ»,- ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:









































