Tuesday, 14 07 2026
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

Հանրաքվեի գրեթե 100 տոկոսանոց արդյունքը. Քաղաքական ճգնաժամ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց սահմանադրական փոփոխությունների նախնական արդյունքները և արձանագրեց «Այո»-ի հաղթանակը:

Սրան, իհարկե, քչերն էին կասկածում: Կասկածում ոչ այն իմաստով, որ համոզված էին հասարակության դրական տրամադրվածության հարցում. կասկած չէր հարուցում այն, որ եթե իշխանությունները մտադրվել էին անցկացնել «Այո»-ն, ապա իրականացնելու էին իրենց մտադրությունը, քանի որ կային դրան նպաստող գրեթե բոլոր գործոնները, որոնցից գլխավորը, իհարկե, հասարակական ապատիան է:

Դրան գումարվում էր և այն, որ հանրաքվեն ընտրություն չէր, այսինքն՝ ընտրություն չէր ուժերի և անձերի միջև, որը մի շարք առանձնահատկություններից ելնելով՝ ըստ էության կօգներ հասարակության ապատիկ վիճակը մի փոքր հաղթահարել: Մնացյալ առումներով իշխանությունները գործի դրեցին իրենց ողջ զինանոցը, և ընտրակեղծարար մեքենան հերթական անգամ «խփեց» իր ուզած թիվը:

Մենք կարող ենք ամենակոշտ բնորոշումները տալ այս երևույթին, ընտրակեղծարարներին, իշխանությանը, սակայն ակնհայտ է, որ արդեն քսան տարի և ավելի շարունակվող այս ցիկլում այդ գործոնը այլևս խիստ անբավարար է: Որովհետև արդեն առկա է հարցը՝ լավ, իսկ հետո՞: Այսինքն՝ հետո հասարակությունը ունա՞կ է գտնել ընտրակեղծարար մեքենայի ընթացքը արգելակելու և Հայաստանում օրինական ընտրության, օրինական քվեարկության մեխանիզմ հաստատելու տարբերակը, հնարավորությունը, ճանապարհը, թե՞ հասարակությունն ունակ է անընդհատ կրկնել իշխանության մեքենայի կեղծիքից հետո տրվող կոշտ բնորոշումները միայն՝ այդպիսով ընդամենը թեթևացնելով վիրավորված հոգին:

Համապետական քվեարկությունները Հայաստանում վերածվել են հասարակության հյուծման, բարոյալքման մի ակտի, և այդ քվեարկությունների արդյունքում իշխանությունները կրկնակի հաղթանակ են տանում՝ մեկը այն, որ նրանք «խփում» են թվային խնդիրը, մյուսն այն, որ բարոյալքման ամեն ակտից հետո իշխանությունը ևս մեկ քայլ է անում դեպի հասարակության լիակատար կառավարելիություն:

Սա է գլխավոր խնդիրը, և այստեղ է, որ հասարակությունը պետք է կենտրոնացնի իր ուշադրությունը, իր ջանքերը: Բայց ինչպե՞ս: Դա պետք է անեն հասարակական առաջատար խմբերը՝ քաղաքական կամ քաղաքացիական, որոնք պետք է ձևակերպեն հասարակական շահերն ու այդպիսով ըստ էության ապահովեն հանրային դիմադրողունակության մեխանիզմի աշխատանքը, նախ և առաջ իհարկե՝ վերականգնումը:

Ըստ էության, սա է գլխավոր հարցը, որ առաջանում է հերթական համապետական քվեարկությունից հետո: Այսինքն՝ ոչ թե առաջանում է, այլ կրկնվում, հերթական անգամ հնչում բարձրաձայն: Եվ այս հարցի ու քվեարկության ֆոնին ըստ էության առավել քան տարօրինակ են դառնում մասսաների հեղափոխական շարժման վերաբերյալ կոչերը, որ հնչում էին հանրաքվեից առաջ, հանրաքվեի ընթացքում և հանրաքվեից հետո:

Հեղափոխական պոտենցիալի պայմաններում իշխանությունը ոչ թե թիվ պետք է «խփի», այլ պետք է թվի համար մարդկանց խփի բառի բուն իմաստով: Եթե իշխանությունները կարողանում են թիվ «խփել», դա նշանակում է, որ հեղափոխական պոտենցիալ չկա, և այդ պայմաններում, մեղմ ասած, ինքնախաբեություն կամ մոլորություն է մարդկանց հետ հարաբերվել հեղափոխական կոչերով՝ առանց խորամուխ լինելու իրականության բազում նրբերանգների մեջ ու հասկանալու, թե ինչու չկա այդ հեղափոխական պոտենցիալը, թե ինչու այն չի արտահայտվում, թե ինչու է հանրային դիմադրողունակությունը նվազել:

Սահմանադրական հանրաքվեն Հայաստանում արտահայտեց քաղաքական ճգնաժամը իր ողջ խորությամբ: Ճգնաժամը այն չէ, երբ քաղաքական ուժերը միմյանց հետ չեն կարողանում որևէ բան պայմանավորվել: Ճգնաժամը այն է, երբ հասարակությունը զրկված լինելով իր շահերն արտահայտող իշխանությունից, կորցրած լինելով իր շահերն արտահայտող իշխանության ձևավորման հնարավորությունը՝ ըստ էության զրկված է նաև իր շահերը սպասարկող ընդդիմությունից: Սա է քաղաքական ճգնաժամը, և սա է սահմանադրական հանրաքվեի արդյունքի ամենաիրական ցուցիչը՝ անկախ «այո»-ի և «ոչ»-ի ստացած տոկոսներից:

Սա Հայաստանում կշարունակվի այնքան՝ անկախ որևէ Սահմանադրությունից կամ կառավարման մոդելից, որքան կշարունակվի իրերի այս դրությունը, և չի ձևավորվի նոր ընդդիմություն, որը հասարակության հետ կաշխատի նոր մեթոդաբանությամբ՝ հնարավորինս լիարժեք ախտորոշելով իրավիճակը և հասարակությանը մեծ պաթոսի փոխարեն՝ կառաջարկի թեկուզ փոքր լուծումներ:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում