Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

«Էրդողանը կփորձի դե ֆակտո լինել Թուրքիայի Պուտինը». Թուրք քաղաքագետ

«Եթե Թուրքիան վերադառնա Եվրամիության հետ բանակցությունների գործընթացին, մենք կարող ենք նոր, դրական տեղաշարժի հույս ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում»:

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է թուրք քաղաքագետ, միջազգայնագետ, Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ, սյունակագիր Ալի Յուրթագյուլը: Քաղաքագետը հարցազրույցում անդրադարձավ ոչ միայն հայ-թուրքական հարաբերություններին, այլև Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետագա ծրագրերին, Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից հետո երկրում ստեղծված ներքաղաքական իրադրությանը, կառավարման համակարգում և արտաքին քաղաքականության մեջ սպասվող հնարավոր փոփոխություններին:

Պարոն Յուրթագյուլ, Ձեր կարծիքով՝ նախագահ Էրդողանը էական փոփոխություններ կանի՞ Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության մեջ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո, որի արդյունքում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը բացարձակ մեծամասնություն ստացավ Մեջլիսում:

– Ես չեմ կարծում, թե նա արմատապես կփոխի արտաքին քաղաքականությունը: Նա փոխել է արտաքին քաղաքականությունը վերջին երեք տարիներին, և հիմա բոլորը հասկանում են, որ դա օգուտ չբերեց Թուրքիային: Պետք է ասեմ, որ Թուրքիան ոչ միայն մեկուսացված է սիրիական հարցում և Արաբական աշխարհում, այլև լավ վիճակում չեն ԱՄՆ-ի և Եվրամիության հետ հարաբերությունները:

Նա անկասկած կփոխի Թուրքիայի ներքին կառուցվածքը: Նա ցանկանում է Թուրքիան նմանեցնել Ռուսաստանի, ոչ թե Ֆրանսիայի կամ Ամերիկայի նախագահական համակարգին: Էրդողանը ցանկանում է նմանվել Պուտինին, բայց կարծում եմ՝ իր մոտ չի ստացվի: Նա դե ֆակտո կօգտագործի իր վերջին հաջողությունը ընտրություններում՝ քաղաքական կյանքում գերիշխող դիրք գրավելու համար: Բայց դա չի ուժեղացնի Էրդողանին. նա կպարտվի՝ ինչպես հունիսի 7-ի ընտրություններին: Էրդողանն ուզում է փոխել համակարգը՝ իրեն շրջապատող կոռուպցիան կառավարելու համար: Թուրքիան կանգնած է երկընտրանքի առաջ՝ լինել ժողովրդավարական պետություն օրենքի իշխանությամբ, կամ երկիր, որտեղ գերիշխում է կիսաբռնատիրական օրիենտալիզմը: Թուրքիան կիսաբռնատիրական տնտեսություն ստեղծելու համար չունի տնտեսական այն աղբյուրները, ինչ Ռուսաստանը կամ Իրանը, որոնց տնտեսությունը հիմնված է նավթի և գազի վաճառքի եկամուտների վրա:

– Շատ վերլուծաբաններ հիմա ասում են, թե Թուրքիան ժողովրդավարական պետությունից շարժվում է դեպի ավտորիտար կամ տոտալիտար պետություն: Ամերիկյան պարբեականներից մեկը նաև գրեց, որ ընտրությունների այսպիսի արդյունքները կարելի է համարել, այսպես կոչված, «թուրքական մոդելի» վերջը, երբ Թուրքիան օրինակ էր Արևմուտքի աչքերում՝ որպես չափավոր իսլամական, ժողովրդավարական երկիր իսլամական մյուս երկրների համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեսակետը:

– Անկասկած, Թուրքիայում բանավեճերն ընթանում են դեմոկրատիայի և բռնատիրության հարցերի շուրջ: Բայց այդ խնդիրը կար նաև նախորդ ընտրություններից առաջ: Էրդողանը գերիշխում էր հունիսի 7-ի ընտրություններին և պարտվեց: Նոյեմբերի 1-ի ընտրություններն անցան առանց նրա, և ԱԶԿ-ն կրկին հաղթեց: Նախագահական համակարգին անցնելու հարցը չի եղել վերջին ընտրական քարոզարշավում: Նախագահական համակարգը մեծամասնություն չունի անգամ ԱԶԿ-ում: Ես չեմ կարծում, թե նոյեմբերի 1-ին քաղաքացիները քվեարկել են ավտորիտար համակարգի օգտին: Էրդողանը կփորձի դա մեկնաբանել իր ուզած ձևով, բայց արդյոք նա կհասնի՞ հաջողության: Ես լիահույս չեմ այդ հարցում:

– Այսինքն՝ խորհրդարանում ստացած մանդատները բավարար չե՞ն Էրդողանին Սահմանադրությունը փոխելու և անձնիշխանություն հաստատելու համար:

– ԱԶԿ-ն այժմ խորհրդարանում ունի 317 պատգամավոր և պարզ մեծամասնություն: Սահմանադրական մեծամասնությունը 369 մանդատ է պահանջում: Էրդողանը չունի անհրաժեշտ 330 ձայները սահմանադրական փոփոխությունների հարցը համաժողովրդական հանրաքվեի դնելու համար: Դժվար թե նա գնա հանրաքվեի ճանապարհով, որովհետև կպարտվի: Այնպես որ՝ մեզ սպասվում է մի շրջան, որի ընթացքում Էրդողանը կփորձի դե ֆակտո լինել Թուրքիայի Պուտինը՝ առանց Սահմանադրությունը փոխելու: Նա այս Սահմանադրությունից էլ առանձնապես դժգոհ չէ:

– Ե՞րբ պիտի սպասենք առաջընթացի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում: Կարծում եք՝ Էրդողանը քայլ կանի՞ Հայաստանին ընդառաջ:

– Թուրք-հայկական հարաբերություններում ավելի շատ ձմեռային եղանակ է, քան գարնանային: Միգուցե Էրդողանը միակ պատասխանատու դերակատարը չէ, բայց ամեն դեպքում ամենակարևորներից մեկն է: Կարծում եմ՝ սա կախված կլինի Թուրքիայի արտաքին հարաբերությունների զարգացումից: Եթե Թուրքիան վերադառնա Եվրամիության հետ բանակցությունների գործընթացին, մենք կարող ենք նոր, դրական տեղաշարժի հույս ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Բայց «եղանակը» Կովկասում և Կովկասի հյուսիսային լանջերին նույնպես ցուրտ է: Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն այժմ այնքան էլ լավ չեն զարգանում: Ձեր երկիրը հետևում է Պուտինի նոր օրակարգին:

– Ինչպե՞ս կարող են սիրիական ճգնաժամը և նաև թուրք-քրդական կամ Թուրքիա-PKK հակամարտությունը ազդել հայ-թուրքական հաշտեցման հեռանկարի վրա:

– Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) հաջողությունը վերջին երկու ընտրություններին նոր պատուհան է բացում Թուրքիայի քաղաքականության համար: Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) միակ դերակատարը չէ, կարևորներից մեկն է, բայց լուծման միակ հասցեատերը չէ: PKK-ն նոր քաղաքական տարածություն է ստացել Սիրիայում և կպայքարի այն պաշտպանելու համար: Վճռորոշ կլինի այն, թե ինչ վիճակում կլինի Սիրիան պատերազմից հետո՝ միացյա՞լ, թե՞ մասնատված: Թուրքիայում խաղաղության հաստատումը նոր դրական տեղաշարժերի հնարավորություն կտա, իսկ պատերազմը միայն բացասաբար կազդի հարաբերությունների վրա:

– Որքանո՞վ եք հնարավոր համարում Թուրքիայի ներսում անկախ կամ ինքնավար քրդական պետության ստեղծումը մոտ ապագայում:

– Անկախ պետություն չի լինի: Նկատի ունեմ՝ այսօր որևէ լուրջ քայլ չի արվում անկախ Քրդստան ստեղծելու ուղղությամբ: PKK-ն նախընտրում է մարզային կառույցները՝ խուսափելով նույնիսկ «դաշնություն» հասկացությունը կիրառելուց: Ես հավատում եմ, որ Թուրքիան կանցնի ռեգիոնալիստական քաղաքականության՝ ոչ միայն քրդական հարցը լուծելու, այլև արդյունավետ պետական կառուցվածք ունենալու նպատակով: Թուրքիան չափից ավելի մեծ է ցենտրալիզմի համար:

– Տարածաշրջանային ներկայիս վիճակը թույլ տալի՞ս է Անկարային ակտիվանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:

– Անկարան շատ իմաստուն քայլ կանի, եթե այդպես վարվի, բայց Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման բանալին Անկարայում չէ: Այդ բանալին Երևանում է: Եթե այս հիմնախնդիրը լուծելու տրամադրությունները և խաղաղության ոգին գերիշխող դառնան Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, Թուրքիան կաջակցի այդ գործընթացին: Խաղաղությունը Կովկասում համապատասխանում է Թուրքիայի շահերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում