Friday, 17 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Արմեն Գևորգյանն այցելել է Տավուշի մարզ

ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այսօր Տավուշի մարզ այցի շրջանակում ներկա է գտնվել մարզի Դիտավան գյուղի նորակառույց դպրոցի բացման արարողությանը: Դպրոցը կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով` արգենտինաբնակ բարերարներ Արմեն և Նատիա Էքսերճիյանների հովանավորությամբ: Էքսերճիյան ամուսինների աջակցությամբ գյուղում իրականացվել են խմելու ջրի, գազամատակարարման, համայնքային կենտրոնի կառուցման ծրագրեր:

ՏԿՆ Հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Ա. Գևորգյանը շնորհավորել է համայնքի բնակիչներին` նոր դպրոցի բացման կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել բարերարներին` սահմանամերձ համայնքում խնդիրների լուծմանն աջակցելու համար: Նրա խոսքով` համայնքներում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման, կյանքի որակի բարելավմանն ուղղված ծրագրերը տարածքների համաչափ զարգացման քաղաքականության շրջանակում են և ողջունելի է, որ անհատ բարերարները նույնպես աջակից են լինում այդ աշխատանքներին:

Ա. Գևորգյանը Դիտավանից մեկնել է Դիլիջան, որտեղ ծանոթացավ Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքին: Տեղում ծրագրի իրականացման պատասխանատուների, մարզային և համայնքային իշխանությունների, համապատասխան կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին կառուցվող համալիրն անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովելու, շինարարության ընթացքի հետ կապված հարցեր:

Դպրոցի կառուցման ծրագիրն իրականացվում է երկու փուլով. առաջին փուլի աշխատանքները նախատեսվում է ավարտել 2014 թ. սեպտեմբերին: Շահագործման կհանձնվեն դպրոցի գլխավոր և սպորտային մասնաշենքերը, մարզադաշտերը, հանրակացարանների երկու համալիրները, բուժկետը, ուսումնական արհեստանոցը, բազմաֆունկցիոնալ կենտրոնը: Դպրոցի շինարարության երկրորդ փուլը նախատեսված է ավարտել 2016 թ-ին, կկառուցվի ևս երկու համալիր՝ հանրակացարաններ՝ աշակերտների համար, և մեկ համալիր՝ դասախոսական կազմի համար, ինչպես նաև թատրոն, ամֆիթատրոն, դպրոցական այգիներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում