Monday, 06 05 2024
Փողոցը լուծում չէ, միայն թուլացնելու է պետության դիրքերը. հանրությունը սա հասկանում է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց
Հրդեհ Հրազդանի կիրճի չբնակեցված փայտե տնակում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փլուզում՝ Երևանի Պարոնյան փողոցում
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ

Պուտին. «Թուրքիան հարվածեց մեզ թիկունքից»

Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինը Սոչիում բանակցել է Հորդանանի թագավոր Աբդալլա II Բեն Ալ-Հուսեյնի հետ, որն աշխատանքային այցով Ռուսաստանում է: Այս մասին հայտնում է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքը:

Զրույցի ընթացքում Պուտինը, մասնավորապես, ասել է. «Ձերդ Մեծություն, թույլ տվեք ինձ սրտագին կերպով ողջունել Ձեզ Ռուսաստանում:

Մենք մշտապես կապի մեջ ենք: Այսօր, երբ այսպիսի լուրջ պայքար է ընթանում միջազգային ահաբեկչության դեմ, մենք պետք է միավորենք մեր ջանքերը, դա ակնհայտ է: Եվ ինձ համար շատ հաճելի է, որ մեր զինվորականները, պաշտոնական ծառայությունները գործում են այդ ուղղությամբ:

Եվ բացի դրանից՝ մենք խոսելու թեմա ունենք, նկատի ունեմ՝ մեր երկկողմ հարաբերությունները:

Ձերդ Մեծություն, շատ շնորհակալություն:
Շնորհակալություն Ձեզ ցավակցության խոսքերի համար, այդ թվում՝ այսօր մեր ռազմական ինքնաթիռի կործանման հետ կապված: Այդ դեպքը դուրս է գալիս ահաբեկչության դեմ սովորական պայքարի շրջանակներից:

Իհարկե, մեր զինվորականները հերոսական պայքար են մղում ահաբեկչության դեմ՝ չափսոսալով իրենց, չափսոսալով սեփական կյանքը: Բայց այսօրվա կորուստը կապված է հարվածի հետ, որը մեզ մեջքից հասցրին ահաբեկչության հանցակիցները: Այլ կերպ ես չեմ կարող որակել այն, ինչ այսօր տեղի ունեցավ:

Մեր ինքնաթիռը խփվել է Սիրիայի տարածքի երկնքում «երկինք-երկինք» հրթիռով թուրքական F-16 ինքնաթիռից, ընկել է Սիրիայի տարածքում Թուրքիայի հետ սահմանից 4 կմ հեռավորության վրա, օդում է եղել, երբ նրա վրա հարձակում է իրագործվել՝ 6 000 մ բարձրության վրա, թուրքական տարածքից 1 կմ հեռավորության վրա:

Ամեն դեպքում, մեր օդաչուները և մեր ինքնաթիռը ոչ մի կերպ չեն սպառնացել Թուրքիայի Հանրապետությանը, դա ակնհայտ բան է: Նրանք ԴԱԻՇ-ի դեմ պայքարին ուղղված գործողություն են իրականացրել Հյուսիսային Լաթաքիայում, դա լեռնային մասն է, որտեղ կենտրոնացած են գրոհայինները, հիմնականում՝ Ռուսաստանի Դաշնությունից: Եվ այդ իմաստով նրանք կատարելիս են եղել ահաբեկիչների ուղղությամբ կանխարգելիչ հարվածների իրենց ուղղակի առաջադրանքը, որոնք ցանկացած վայրկյան, ցանկացած ժամանակ կարող էին Ռուսաստան վերադառնալ, և դա, իհարկե, մարդիկ են, որոնց անհրաժեշտ է ուղղակիորեն դասել միջազգային ահաբեկիչների շարքին:

Մենք վաղուց ենք արձանագրել փաստը, որ Թուրքիայի տարածք մեծ քանակությամբ նավթ և նավթամթերքներ են գնում ԴԱԻՇ-ի գրաված տարածքներից: Այդտեղից էլ՝ ավազակախմբերի մեծ փողային հոսքը: Հիմա նաև հարվածներ մեր մեջքից, մեր ինքնաթիռների ուղղությամբ, որոնք պայքարում են ահաբեկչության դեմ: Եվ դա՝ այն դեպքում, որ մենք ամերիկացի գործընկերների հետ համաձայնագիր ենք ստորագրել օդում պատահարների նախազգուշացման մասին, իսկ Թուրքիան, ինչպես հայտնի է, նրանց շարքում է, ովքեր հայտարարել են, որ իբր, ահաբեկչության դեմ կռվում են ամերիկյան կոալիցիայի կազմում:

Եթե ԴԱԻՇ-ն այդպիսի փողեր ունի (իսկ հաշիվն այնտեղ տասնյակ, հարյուրավոր միլիոններով է, գուցե միլիարդավոր դոլարներով) նավթի առևտրի հաշվին, դրան գումարած՝ նրանք պաշտպանություն ունեն մի ամբողջ պետության զինված ուժերի կողմից, այդ դեպքում հասկանալի է, թե ինչու են նրանք իրենց այդպես լկտիաբար պահում, ինչու են նրանք մարդկանց զոհաբերում ամենամոլեռանդ ձևով, ինչու են նրանք ահաբեկչական ակտեր իրականացնում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Եվրոպայի սրտում:

Մենք, իհարկե, ուշադիր կվերլուծենք ամենը, ինչ կատարվեց, և այսօրվա ողբերգական դեպքը լուրջ հետևանքներ կունենա նաև ռուս-թուրքական հարաբերությունների վրա:

Մենք միշտ Թուրքիային վերաբերվել ենք որպես ոչ պարզապես, մտերիմ հարևանի, այլ որպես բարեկամ պետության: Չգիտեմ՝ ում էր պետք այն, ինչ արվեց այսօր, համենայնդեպս, ոչ մեզ: Եվ անհապաղ մեզ հետ անհրաժեշտ կապեր հաստատելու փոխարեն՝ որքան մեզ հայտնի է՝ թուրքական կողմը դիմել է ՆԱՏՕ-ի իր գործընկերներին այդ հարցի և այդ դեպքի քննարկման համար, կարծես մենք ենք թուրքական ինքնաթիռ խփել, ոչ թե նրանք՝ մերը:

Նրանք, ի՞նչ է, ուզում են ՆԱՏՕ-ն ծառայության անցնի ԴԱԻՇ-ի մո՞տ: Ես հասկանում եմ, որ յուրաքանչյուր պետություն ունի իր տարածաշրջանային շահերը, և մենք միշտ դրանց հարգանքով ենք վերաբերվում: Բայց մենք երբեք չենք հանդուրժի, որ այդպիսի հանցագործություններ իրագործվեն, ինչպիսին այսօր:

Եվ իհարկե, մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը, այնուամենայնիվ իր մեջ ուժ կգտնի ընդհանուր չարիքի դեմ միավորվելու համար:
Դրա հետ կապված, իհարկե, մեծապես ակնկալում ենք տարածաշրջանի բոլոր երկրների ակտիվ մասնակցությունն այդ պայքարին: Եվ շատ ուրախ ենք այսօր Ձեր այցի համար, Ձերդ Մեծություն: Կշարունակենք աշխատանքը հատուկ ծառայություններից ձեր մասնագետների, զինվորականների հետ աշխատանքը, ինչպես և տարածաշրջանի այլ երկրների հետ:

Շնորհակալություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում