Tuesday, 14 07 2026
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի

Գագիկ Բեգլարյանը Բրազիլիայում ներկայացրել է ՀՀ-ում երթևեկության անվտանգությանն ուղղված աշխատանքները

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 18-ին և 19-ին մասնակցել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում անցկացվող «Գլոբալ ճանապարհային անվտանգության բարելավում. արդյունքների հասնելու ժամանակն է» խորագիրը կրող Անվտանգության հարցերով համաշխարհային 2-րդ ներկայացուցչական համաժողովին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, համաժողովին մասնակցել են 130 երկրների պատվիրակություններ, որոնց կազմում են եղել պատասխանատու ոլորտների բարձրաստիճան ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից։

Բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ տիկին Դիլմա Ռուսեֆը, ելույթ են ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարետ Չանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Համաժողովում քննարկվել են ճանապարհային անվտանգության խնդիրներին առնչվող այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են ճանապարհային անվտանգության մարտահրավերները, դրանց հաղթահարման տեխնիկական և իրավական ուղիները, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացության և վնասվածքների կրճատման ուղիները և այլ հարցեր։

Համաժողովի ընթացքում հայկական պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանում ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Մասնավորապես, ՀՀ կառավարության կողմից ընդունված Ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարությունը, ըստ որի` ընդունվել են ճանապարհային անվտանգության ապահովման հետևյալ մեխանիզմները. արագաչափերի, ամրագոտիների կիրառման, թույլատրելի արագության և ոչ սթափ վիճակում փոխադրամիջոց վարելու դեպքում օրենքի կիրառման խստացման և այլն։

Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն այցի ընթացքում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության տրանսպորտի նախարար Անտոնիո Կարլոս Ռոդրիգեսին: Գագիկ Բեգլարյանը բրազիլացի գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ընթացող ճանապարհաշինական ծրագրերը, անդրադարձել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրին՝ նշելով, որ Հայաստանն աշխատում է ճանապարհային անվտանգության տեխնիկական լուծումների բարելավման ուղղությամբ և ճանապարհային անվտանգության աո ւդիտներն արդեն պարտադիր են դառնում բոլոր այն ճանապարհային նախագծերի համար, որոնք ֆինանսավորվում են միջազգային ֆինանսական կառույցների կողմից և ՀՀ պետական բյուջեի միջոցներով:

Հանդիպման ավարտին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարն իր բրազիլացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան՝ քննարկելու տրանսպորտի ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունները: Նախարար Անտոնիո Կարլոս Ռոդրիգեսն ընդունել է հրավերը և պատրաստակամություն հայտնել այցելելու Հայաստան:

Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն այցի ընթացքում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Բրազիլիա քաղաքի ճանապարհային ոստիկանության ղեկավարի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Սերբիայի, Ավստրալիայի պատվիրակությունների հետ։ Քննարկվել են ճանապարհատրանսպորտային ոլորտի կարգավորման, երթևեկության կազմակերպման, ճանապարհային անվտանգության ապահովմանն ուղղված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Ճանապարհային անվտանգության հարցերով համաշխարհային 2-րդ ներկայացուցչական համաժողովում ՄԱԿ-ի ավելի քան 130 երկրների կողմից հավանության է արժանացել համաժողովի հռչակագիրը։ Հռչակագրի ընդունմամբ վերահաստատվել են այն նպատակները, որոնք միտված են մինչ 2020թ. ամբողջ աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում մահացության, վիրավորների 50 տոկոսով կրճատման և ռիսկային 5 հիմնական գործոնների վերաբերյալ (ամրագոտի, պաշտպանիչ գլխարկ, պաշտպանիչ սարքեր երեխաների համար, ոչ սթափ վիճակում մեքենայի վարում, արագության գերազանցում) համապատասխան օրենսդրության ընդունմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում