Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման Թուրքիայում անցկացված G20-ի գագաթնաժողովի շրջանակներում ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են Փարիզի ահաբեկչությունները։
Պուտինի դիրքորոշումը կայանում է նրանում, որ եթե ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցնելու միայնակ, ապա նրան չի հաջողվի վերացնել լայնարձակ մաքսանենգ ցանցը, որն ապահովում է ծայրահեղական կազմակերպության ֆինանսավորման մեծ մասը։
Սակայն այդ ժամանակ Օբաման արդեն իսկ կարգադրած է եղել խստացնել ԴԱԻՇ-ի նավթային ռեսուրսների դեմ կամպանիան, իսկ նույն գիշերն ամերիկյան ինքնաթիռները ոչնչացրել են ծայրահեղականներին պատկանող 116 ավտոցիստեռն, որոնք լեցուն են եղել նավթով։
Այդ հարձակումը դարձել է իր տեսակում խոշորագույնը՝ սկսած նախորդ տարի Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների մեկնարկից։ Դա համընկել է նույն ուղղությամբ Ռուսաստանի ռազմական գործողության նոր փուլի հետ։
ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միասնական ճակատը վատ նորություն դարձավ ոչ միայն ջիհադականների, այլև բոլոր նրանց համար, ովքեր գործ ունեն նրանց հետ։ ԱՄՆ-ն ու Ռուսաստանն ընդլայնում են այն թիրախների ցուցակը, որոնք օգնում են ահաբեկչական խմբավորմանը՝ գումարներ վաստակել նավթի ապօրինի վաճառքից։







































