Սակրավորները պայթուցիկ չեն հայտնաբերել Ամերիկյան Spirit Airlines բյուջետային ավիաընկերության А320 ինքնաթիռում, որն ավելի վաղ արտակարգ վայրէջք էր կատարել Ֆլորիդա նահանգի Ֆորթ-Լոդերդեյլ միջազգային օդանավակայանում՝ պայթյունի սպառնալիքի պատճառով: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է հրշեջ փրկարարական թիմի մամլո քարտուղար Մայք Յախլեսը:
«Բոլոր ուղևորները լքել են ինքնաթիռը, պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման K9s խումբը ոչինչ չի հայտնաբերել»,- թվիթերյան իր էջում հայտնել է Յախլեսը:









































