Monday, 13 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

Մեքենաների պահպանման ծախսը պետության վրա մի խղճուկ գումար է՝ ընդամենը 1 մլրդ դրամ. Գալուստ Սահակյան

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով նոր Սահմանադրության և սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ժողովրդի անիրազեկությանը, նշեց. «Կարծես թե 2005թ. Սահմանադրությունը ժողովուրդն ամբողջ օրը կարդացել է, էս մեկից էլ տեղյակ չէ: Սա ընդամենը մոդելի փոփոխություն է»:

«Այո և ոչ հեռուստանախագծի վերաբերյալ ԱԺ նախագան իր կարծիքը հայտնեց՝ ասելով. «Այս շոուն հանրությանը բավականին ակտիվացնում է և հասարակության ուշադրությունը բևեռում է դեպի Սահմանադրություն: Ժողովուրդն ավելի է ակտիվանում՝ լսելով և «Այո»-ներին և «Ոչ»-երին:

Հարցին՝ պատերազմների, ահաբեկչությունների այս աշխարհաքաղաքական պայմաններում կա՞ անհրաժեշտություն մեր երկրում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Սահմանադրական փոփոխությունները կառավարման ձևի փոփոխություններ են են, սա ո՛չ ռազմական ոլորտի փոփոխություն է, ո՛չ ահաբեկչության: Մենք ո՛չ պատերազմի մեջ ենք, ո՛չ խաղաղության:

1-ին և 2-րդ նախագահների դիրքորոշմանն անդրադառնալով, Գ. Սահակյանը նշե, որ մեզ մոտ միշտ նախագահներից գոհ են եղել, հետո վերջում դժգոհել են, հետո էլի գոհ են եղել, էլի դժգոհել են, և այսպես շարունակ: 1-ին և 2-րդ նախագահները քաղաքական գործընթացների մասնակից չեն, նրանք կարող են հայտնել իրենց կարծիքը՝ որպես քաղաքացիներ:

«Խնդիրը հետևյալն է. կա՛մ պետք է ընդդիմությունը կարողանա կոնստրուկտիվ ձևով ընտրությունների մասնկցել, կա՛մ էլ հոխորտանքները պետք է ապահովի ընտրության օրը: Ամբողջ հանձնաժողովի կազմում մեկ հանրապետական կա, մնացածները ընդդիմադիրներ են, դիտորդներ էլ պետք է լինեն»,- անդրադառնալով հանրաքվեի անցկացմանը նշեց ԱԺ նախագահը: Գուցե ընդդիմադիրների աչքները վախեցա՞ծ են. ի պատասխան լրագրողի այս դիտարկման՝ Գալուստ Սահակյանը շեշտեց. «Վախեցածների լեզուն մի քչ կարճ է լինում»:

Անդրադառնալով ծառայողական մեքենաների և հեծանիվով աշխատանքի գնալու հետ կապված հարցին՝ ԱԺ նախագահը պատասխանեց. «Պատկերացնո՞ւմ եք պետական չինովնիկը մեքենա չունենա և օրվա մեջ 30 տեղ պետք է մտնի, էդ ո՞ւմ հաշվին պիտի մտնի: Մանրուքների հետևից են ընկել, դա պետության ծախսերի մեջ մի խղճուկ գումար է՝ ընդամենը 1 միլիարդ դրամ»: Գ. Սահակյանը նշեց նաև, որ քաղաքական դաշտը դեռևս սևի և սպիտակի է վերածված և կռվի սովոր մի դաշտ է ստղծվել: Եվ որպեսզի տպավորություն չտեղծվի, թե վախից է, որ ինքը հեծանիվով չի գնում աշխատանքի ԱԺ նախագահը հավելեց. «Ես վազքուղիներում էլ եմ լինում, երեկոները ոտքով էլ եմ քայլում, այնպես որ ես դրա վախն ու կարիքը չունեմ, պետությունն իր չափորոշիչներն ունի, դրանցով շարժվում եմ առաջ»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում