Քվեարկությունից 30 օր առաջ Ոստիկանության կողմից հրապարակվել է քվեարկությանը մասնակցող անձանց թիվը, որ եղել է 2 միլիոն 554 332 հազար, այս պահի դրությամբ ընտրողների թիվը նվազել է 1247-ով:
Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը հավաստիացրեց, որ նվազման պատճառն այն է, որ ցուցակների ճշգրտման աշխատանքների գործընթացների շրջանակներում Ոստիկանությունը մեծ ծավալի աշխատանքներ է կատարում, այդ թվում նաև մահացած անձան տվյալները հայտնաբերելու ուղղությամբ:
Վերջնական ցուցակը հրապարակվելու է քվեարկությունից 2 օր առաջ:








































