Saturday, 11 07 2026
09:15
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ

Շառից, Լավրովից հեռու. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Ինչո՞ւ էր Հայաստան ժամանել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Ոչ երեկ Երևանում կայացած նրա հանդիպումների մասին պաշտոնական հաղորդագրություններում, ոչ էլ մամուլի ասուլիսում հնչած հայտարարություններում այդ հարցի պատասխանը, բնականաբար, չտրվեց: Նրա այցելության հետ կապված փորձագիտական, քաղաքական շրջանակներում քննարկվում են բազմաթիվ, հաճախ հակադիր ու իրարամերժ կարծիքներ, որոնց, սակայն, միավորում է այն, որ Լավրովը Հայաստան էր եկել ինչ-որ լուրջ առաքելությամբ՝ Հայաստանի իշխանությանն ինչ-որ բան համոզելու/պարտադրելու կամ Հայաստանից ինչ-որ զիջում ստանալու/կորզելու համար:

Լավրովի այցին նախորդած ու դրա ընթացքում հնչող այս գնահատականներն ու կարծիքները լավագույնս ցույց են տալիս հայ-ռուսական հարաբերությունների իրական որակը, ավելի ճիշտ՝ դրանցում որակի բացակայությունը: Խոսքը «թղթով» Հայաստանի ռազմավարական դաշնակից երկրի արտգործնախարարի այցի մասին է, որը նորմալ պայմաններում կամ պետք է ընդունվեր՝ որպես աշխատանքային, ընթացիկ այցելություն, կամ, ավելի լավ սցենարով՝ որպես հայ-ռուսական հարաբերություններում որևէ դրական տեղաշարժ արձանագրելու, երկու երկրների, այդ թվում՝ Հայաստանի շահերից բխող պայմանավորվածություններ ձեռք բերելուն ուղղված այց:

Բայց այդպիսի ընկալում պարզապես գոյություն չունի, և բոլորը, այդ թվում՝ անգամ Հայաստանի իշխանական շրջանակների ներկայացուցիչները Լավրովի այցից ոչ թե ոգևորված են, այլ անհանգստացած, բոլորը գիտեն կամ զգում են, որ Լավրովը եկել է ինչ-որ բան «տանելու»: «Տանելը», իհարկե, պետք է հասկանալ փոխաբերական իմաստով:

Ավելի տեղին են, թերևս, «թույլ չտալ» կամ «կանխել» արտահայտությունները: Ներկայումս Հայաստանի շուրջ կատարվում են բավական դինամիկ զարգացումներ՝ սկսած Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների վերացումից հետո առաջացած նոր հնարավորություններից, մինչև ՆԱՏՕ-ի ակտիվացում մեր տարածաշրջանում (ի դեպ, հենց երեկ, գրեթե Լավրովի այցին զուգահեռ՝ Երևանում ընթանում էր «ՆԱՏՕ-Հայաստան համագործակցություն. նոր նպատակներ և հեռանկարներ» բազմիմաստ խորագրով խորհրդաժողովը, որի ընթացքում բավական ուշագրավ հայտարարություններ են հնչել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ):

Այդ և բազմաթիվ այլ իրողություններ Հայաստանի համար նոր հնարավորություններ ու հեռանկարներ են ստեղծել, որոնց իրացումը բխում է Հայաստանի պետական շահերից՝ միաժամանակ հակադրվելով Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին: Այնպես որ, Լավրովի այցի ամենամեծ խնդիրն այն է, որպեսզի հանկարծ Հայաստանի իշխանությունն անգամ չմտածի օգտագործել նոր հնարավորությունները՝ Հայաստանի շահերը սպասարկելու նպատակով: Թե կոնկրետ ի՞նչ դրսևորումներ կստանան այս այցի արդյունքները, տեսանելի կլինի առաջիկայում՝ Հայաստանի իշխանությունների գործողություններից, որոշ դեպքերում՝ նաև գործողությունների բացակայությունից»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում