Friday, 10 07 2026
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը

Բողոքի ակցիա Երանում ԵՄ պատվիրակության շենքի առջև` ընդդեմ սեռական փոքրամասնությունների

Վաղը ժամը 16:00-ին «Հանուն օրենքի» հասարակական շարժումը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության շենքի առջև (Ֆրիկի 21, մուտքը Պռոշյան փողոցից) կազմակերպելու է բողոքի ակցիա՝ պահանջելով չանտեսել մեծամասնության իրավունքը։ Տարածված հաղորդագրությամբ շարժման ներկայացուցիչները տեղեկացնում են, որ ակցիային մասնակցելու են նրանք, ովքեր չեն ցանկանում, որ իրենց սերունդները ապրեն անբարո միջավայրում, ովքեր անկախ ամեն ինչից շարունակելու են հայկական հիմնարար արժեքների կրողը մնալ:

«Եվրոպական միությունը հանդիսանում է որպես դեմոկրատական հիմնարար արժեքներ կրող միջազգային կառույց, որը հետամուտ է ողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Սակայն «Հանուն օրենքի» հասարակական շարժման ակտիվիստնեը համոզված են, որ տարբեր տեսակի կասկածելի փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելը և այն հավասարեցնելը ազգային արժեքներին՝ անտեսելով մեծամասնության կարծիքը, նշանակում է դեմ լինել միասնական արժեհամակարգի գոյությանը և ատոմիզացնել հասարակությունը՝ դրանով իսկ խարխլելով պետության հիմքերը։

Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչների կողմից բողոքին չարձագանքելու դեպքում, շարժման ակտիվիստների կայրեն ԼԳԲՏ համայնքի դրոշը:

«Հանուն օրենքի» հասարակական շարժումը նաև դատապարում է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հայտարարությունը, որում նա անդրադարձել է ԼԳԲՏ համայնքի նկատմամբ հայկական հասարակության բացասական վերաբերմունքին: Դեսպանի հայտարարությունում մասնավորապես նշված է. «Ես կոչ եմ անում հայերին զերծ մնալ բռնության այդ կոչերից: Նրանք, ովքեր պաշտպանում են նման ուժեղ ատելությունը մարդկանց հանդեպ միայն նրա համար, որ նրանք իրենցից տարբեր են, չեն կարող այն հայկական արժեքների կրողը լինել, որոնց ականատեսը ես եղել եմ»:

«Հանուն օրենքի» հասարակական շարժումը ցանկանում է նշել, որ հայ հասարակության մեջ այլասերվածության տարածման և հոմոսեքսուալիզմի քարոզչության դեմ խիստ բացասական վերաբերմունքը պայմանավորված է հենց հայկական ազգային արժեքներով և ավանդույթներով, համաձայն որոնց ընտանիքում տղամարդու և կնոջ միջև եղած հարաբերությունները սրբություն են համարվում։

Մենք, լինելով հայ, մի ազգի ներկայացուցիչ, որը առաջինը ընդունեց քրիտոնեությունը որպես պետական կրոն, հարկ ենք համարում պաշտպան կանգնել քրիստոնեության հիմնարար արժեքներին: Մենք չենք ցանկանում խախտել որևիցե մեկի իրավունքները, սակայն նաև թույլ չենք տա ոտնահարել մեր իրավունքը՝ ապրել այնպես, ինչպես վայել է իսկական քրիստոնյային, հայկական արժեքներ կրող անձին»,- մասնավորապես նշվում է շարժման տարածած հայտարարությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում