Ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերությունը դադարեցնում է բոլոր А321 ինքնաթիռների թռիչքներն ավիաընկերության լրացուցիչ ստուգումների ընթացքում: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ հղում անելով «Ռոստրանսնադզորին»:
«Սահմանված ժամկետներում ավիաընկերությունը «Ռոստրանսնադզոր» է ներկայացրել մեծ բարձրության վրա կրեյսերական թռիչքի ժամանակ А321 EI-BTY օդանավի կառուցվածքի հանկարծակի քանդվելու մասին առկա տեղեկությունը՝ հաշվի առնելով ավիաընկերության կողմից լրացուցիչ ստուգումների և ճշտման միջոցառումների իրականացման ընթացքում բոլոր А321 օդանավերի շահագործման դադարեցման մասին հրամանները»,- ասվում է հաղորդագրության մեջ:








































