Thursday, 16 07 2026
18:10
Պակիստանը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին վերսկսել բանակցությունները
Ալիևը՝ իսլամական համերաշխության և Իսրայելի հետ դաշնակցության միջակայքում
17:50
Ալժիրի մանկատներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
17:40
Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը
17:30
Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Կապի օպերատորները բաժանորդներին անվճար կտրամադրեն զանգերի, ինտերնետի և ռոումինգի մանրամասն տվյալները
17:10
Արգենտինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային
Օդի ջերմաստիճանը կնվազի
Լիբանանի ԱԳ նախարարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր հարավային շրջանների օկուպացիան
Տեղի կունենա Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակների հանդիսավոր բացումը
16:30
Մակրոնը և Մերցը կքննարկեն միջուկային զսպման հարցը
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ում արտադրվում է վտանգավոր սննդամթերք
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար

Որդուս նկատմամբ իրականացվածը վրեժ էր մեր ընտանիքի նկատմամբ. այսօր լրանում է Շանթ Հարությունյանի ձերբակալման տարին

Այսօր լրանում է Շանթ Հարությունյանի ձերբակալման 2-րդ տարին։ Երկու տարի առաջ նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում Շանթ Հարությունյանը նախաձեռնել էր իր արժեքների հեղափոխությունը, որն ավարտվեց ինքնաշեն փայթուցիկներ նետելով և մահակներով միջադեպով, արդյունքում իր և իր աջակիցների կալանավորմամբ։ Շանթը դատապարտվեց 6, իսկ ընկերները՝ համապատասխանաբար տարբեր պատժաչափերով։ Երկու տարի անց միակ տեղաշարժն այս գործով այն է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրատապ կարգով վարույթ ընդունեց Շանթ Հարությունյանի, նրա որդու և ընկերների գործը, սակայն այս առումով դեռ էական տեղաշարժ չկա։

Լոս Անջելեսում բնակվող Շանթ Հարությունյանի հայրը՝ խորհրդային տարիների քաղբանտարկյալ Շահեն Հարությունյանը վերլուծելով երկու տարի առաջ տեղի ունեցած դեպքերը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այսօրվա իշխանությունը իր որդու գործողությունների և դավանած արժեքների ու գաղափարների մեջ վտանգ էր տեսնում, դրա համար էլ մեկուսացրեց։

-Պարզապես, քանի որ Շանթը իր ամբողջ գործունեությունը արժեքների հեղափոխություն էր համարում, դրա մեջ էլ հենց իշխանությունները վտանգ էին տեսնում։ Իշխանությունները չէին վախենում, որ իրենց վրա զենքով հարձակում կամ իշխանության տապալում տեղի կունենար, ուղղակի ավելի շատ դա գաղափարական պայքար էր, որից իրենք՝ իշխանությունները, նախընտրեցին զգուշանալ։

– Պարոն Հարությունյան, եթե միայն զգուշանալու խնդիր լիներ, արդյոք Շանթին 6 տարվա անազատության կդատապարտեին։

– Միանշանակ, դատավճիռը շատ խիստ էր։ Այդպիսի բանի համար 6 տարի կալանք տալն անմարդկային վերաբերմունք է, վրեժի արտահայտություն հատկապես մեր ընտանիքի հանդեպ: Այնպես որ, ես կարծում եմ՝ իրենք վախենալով փորձել են վրեժ լուծել մեր ընտանիքից։

Ձեր թոռնիկը՝ Շահեն Հարությունյանը ևս, մշտապես հայտնվում է ոստիկանության ուշադրության կենտրոնում, հաճախ է ակցիաների ժամանակ ձերբակալվում։ Արդյոք Ձեր նշած վրեժխնդրությո՞ւնն է պատճառը։

– Մենք աքսորված ընտանիք ենք։ Հայրս 1937 թվականին աքսորվել է, նույնը՝ մայրս, որը ևս հալածանքների է ենթարկվել։ Այդ ժամանակից ի վեր մենք եղել ենք ուշադրության կենտրոնում։ Մենք պայքարել ենք արդարության, ազնվության համար, երբեք չենք հանդուրժել բռնությունը, հատկապես սովետական, կոմունիստական բռնությունը։ Հավանաբար ժառանգաբար իմ գաղափարները փոխանցվել են իմ տղային, ապա նաև թոռներին։ Հիմա հերթը հասել է թոռնիկիս, և բնական է, եթե նրա պապիկը, հայրը հեղափոխական գաղափարներ են քարոզել և քարոզում, ապա թոռնիկս չէր կարող անտարբեր մնալ։ Ինքը նույն գաղափարներով պետք է հետևեր հորը։

– Պարոն Հարությունյան, Դուք Շանթի ձերբակալման օրվանից նամակներով դիմում եք Միացյալ Նահանգների իշխանություններին, անգամ Օբամային եք դիմել այդ հարցով, տարբեր միջազգային կառույցների ուշադրությունն եք հրավիրել Շանթի ու ընկերների գործի վրա։ Որևէ արդյունք չտվեց ձեր այդ պայքարը։

– Այո, ես անգամ Ամերիկայի նախագահին եմ դիմել, և պատասխան եկավ, որ մենք գիտենք, որ Հայաստանում մարդու իրավունքները ոտնահարվում են, դա նոր երևույթ չէ, բայց դրանից բացի՝ չգիտեմ ինչ եղավ։ Հիմա ես պատրաստվում եմ կրկին դիմել ՄԻԵԴ։ Չնայած գործը վարույթ է ընդունվել, բայց պատրաստվում եմ նորից դիմել, բողոք ուղարկել ոչ միայն ի պաշտպանություն Շանթի, այլև իր ընկերների։ Պատրաստվում եմ դիմել միջազգային այլ կազմակերպությունների՝ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնախմբին։ Չգիտեմ՝ ինչ արդյունք կլինի,  բայց պայքարը շարունակելու եմ։

Ինչ մնում է Շանթին, ապա ես նրան կոչ կանեմ իր առողջությանը հետևի և հավատարիմ մնա իր գաղափարներին։ Պարզապես հայտնի չէ, թե ինչքան են այս իշխանությունները շարունակելու այս ճնշումները, որի դեմ ես իմ պայքարը շարունակելու եմ։

Պարոն Հարությունյան, մի վերջին հարց. այս օրերին Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հետ կապված ակտիվ ներքաղաքական գործընթացներ են սկսվել։ Հետևո՞ւմ եք հայաստանյան զարգացումներին, ընդդիմության գործողություններին։

– Նախ, ինձ թվում է՝ Հայաստանում ընդդիմությունը ձևական բնույթ է կրում։ Հայաստանում այս պահին ռեալ ընդդիմություն չկա, որը կկարողանա ռեալ գործողություններ ձեռնարկել կանխելու այս գործընթացը, որի անհրաժեշտությունը բացարձակապես չկար։ Սահմանադրական բարեփոխումների այս գործընթացով Հայաստանի իշխանությունները պարզապես ցանկանում են մնալ իրենց աթոռներին, ուրիշ ոչ մի խնդիր չկա այս հարցում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում