Saturday, 25 07 2026
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
Անորոշությունը ՀՀ֊Ադրբեջան գործընթացում ածանցվում է Ուկրաինայում և Իրանում ընթացող պատերազմներից
Լոռիում Բազում բնակավայրում մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է
-
09:15
ԵՄ-ն շատ բարձր գին կվճարի Google-ին տուգանելու համար. Թրամփ
ԱՄՆ միջնորդությամբ ուկրաինական խաղաղ կարգավորման հեռանկար այս պահին չկա
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն

Երևանաբնակ ավելի քան 50 զինծառայողներ խրախուսվել են 5-10-օրյա արձակուրդով

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում մայրաքաղաքից զորակոչված ևս 51 ժամկետային զինծառայողներ հնարավորություն են ստացել Երևանում հանդիպելու իրենց ծնողներին և հարազատներին, ինչպես նաև խրախուսվել են 5-10-օրյա արձակուրդով: Բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու և ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին խրախուսելու նպատակով իրականացվող ծրագրի շրջանակում այս անգամ ընդգրկվել են ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսի զինվորները:

Պատանի հանդիսատեսի թատրոնում զինվորների և նրանց ծնողների համար կազմակերպված հանդիսավոր արարողության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին` քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նկատել է, որ Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ պաշտպանության նախարարության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը հնարավորություն է ընձեռում նախաձեռնել սոցիալական նշանակության տարբեր ծրագրեր՝ պարբերաբար ապահովելով երևանաբնակ զինծառայողների ու նրանց ծնողների հանդիպումը:

«Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ամենատարբեր ծրագրերի շարքում առանձնակի կարևոր տեղ են զբաղեցնում բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումները։ Երևանաբնակ զինվորների ծնողներին տարեկան առնվազն երկու անգամ սահմանամերձ զորամասեր ուղեկցելու` արդեն ավանդույթ դարձած մեր ծրագիրը, որը բավական մեծ արձագանք է գտել ու դրական գնահատականի է արժանացել ինչպես մեր բնակչության, այնպես էլ զինված ուժերի հրամանատարության կողմից, գումարվել է նաև այս հրաշալի ծրագիրը։ Պաշտպանության նախարարության հետ համագործակցության արդյունքում արդեն ոչ միայն ծնողներն են մեկնում զորամասեր, այլ նաև ծառայության մեջ աչքի ընկած մեր զինվորներն են որպես խրախուսանք գալիս տուն, հանդիպում իրենց ծնողներին ու հարազատներին։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ուզում եմ վստահեցնել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է խրախուսել և աջակցել բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, մեր բանակի մարտունակությանը, մեր զինվորի անվտանգ ծառայությանն ուղղված ցանկացած նախաձեռնության։ Համոզված եղեք, որ Պաշտանության նախարարության հետ մեր բոլոր ծրագրերը լինելու են շարունակական»,- ընդգծել է Դավիթ Օհանյանը։

ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսի հրամանատար Տիգրան Փարվանյանն իր հերթին կարևորելով Երևանի քաղաքապետի կողմից համատեղ ծրագրերի կյանքի կոչմանն ուղղված մշտական աջակցությունը, նշել է, որ այն իսկապես սպասված է ինչպես հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորների, այնպես էլ նրանց ընտանիքների համար:

Հանդիսավոր արարողության ընթացքում առավել աչքի ընկած մի շարք զինվորներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով: Իսկ մարտական հերթապահության ընթացքում աչքի ընկած զինվորների ծնողներն էլ ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսի հրամանատարի կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով: Հանդիսության ընթացքում ցուցադրվել է նաև ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսի մասին պատմող վավերագրական ֆիլմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում