Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան ու ԱՄՆ-ը հարվածներ են հասցրել ջիհադականների դիրքերին, ինչն ուղեկցվել է տեղի թուրքմենների զինված միավորումների աջակցությամբ։
Այդ մասին հայտնել են թուրքական ռազմական շրջանակներում լրատվամիջոցի աղբյուրները։ Ցամաքային և օդային հարվածները նախօրեին հասցվել են թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող ԴԱԻՇ-ի դիրքերին։
Հարձակման են ենթարկվել Հալեպի նահանգում գտնվող սիրիական երկու բնակավայրերում ԴԱԻՇ-ի 8 դիրքեր։ Արդյունքում զոհվել է ավելի քան 50 ջիհադական, վիրավորվել՝ 30-ը։







































