Tuesday, 14 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

Հայաստան նաև վերադառնում են․ վերադարձողների թվում ամենաշատը ամերիկահայերն են

«Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց, թե հայրենադարձությունը խթանող ծրագրեր իրականացնող «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը վերջին շրջանի գործունեության ընթացքում ինչ աշխատանքներ է իրականացրել, տարբեր երկրներում կազմակերպված համաժողովներից հետո ինչ արդյունքներ են գրանցվել: «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը տեղեկացրեց, որ մեկ տարվա ընթացքում փոփոխություններ են տեղի ունեցել, ընդլայնվել է լսարանը. «Ամսական մեր հիմնադրամի կայքը և մեր հոդվածները կարդում են մոտավորապես 30 000 մարդ, որից կեսը Սփյուռքից են: Մեկ տարվա ընթացքում մոտ 20 տոկոսով ավելացել է հիմնադրամին դիմողների թիվը: Մենք սկսել ենք իրականացնել հետաքրքիր ծրագրեր, Փարիզում և Ֆրանկֆուրտում անցկացրել ենք աշխատանքի տոնավաճառ՝ ներկայացնելով թափուր պաշտոններ, փորձել ենք գտնել մասնագետներ և մի քանի մասնագետների արդեն գտել ենք: Նույնը անելու ենք նաև Բեյրութում: Վերջերս կազմակերպվեց Երևանի կիսամարաթոնը, որին մասնակցելու էին եկել հարյուրավոր մարդիկ դրսից, այդ մարդկանց մի մասը հետաքրքրված էր Հայաստան տեղափոխվելով»:

Վարդան Մարաշլյանի հավաստմամբ՝ 500 հոգի նոր են տեղափոխվել Հայաստան, և իրենց սիրիահայերից հետո ամենաշատը դիմում են Ամերիկայից,  Ռուսաստանից, Լիբանանից, Կանադայից և ավելի քիչ՝ եվրոպական երկրներից:

«Վերադարձ Հայաստանին» դիմողների զգալի մասը պրոֆեսիոնալներ են և գալիս են գործ փնտրելու, ոչ թե սկսելու, հիմնականում դիմում են 25-35 տարեկան երիտասարդներ»,- նշեց Վ. Մարաշլյանը՝ դիտարկելով հայրենադարձների խնդիրները Հայաստանում ներդրումներ կատարելու և գործ սկսելու առումով, և հավելեց, որ Հայաստանում զուտ ներքին շուկայի վրա աշխատելը շատ դժվար է, քանի որ փոքր շուկա է, պետք է իրականացնել ինչ-որ մի բան, որ էքսպորտի հետ է կապված: -«Դրսի հետ կապ ունենալով՝  հայրենադարձներն ունեն մրցակցային առավելություններ և կարող են էֆեկտիվ կապը ապահովել. «Այստեղ գրեթե այն ամնը, ինչ ներմուծման հետ է կապված, պրոբլեմ է: Այդ ոլորտները փակ են, և կան խաղացողներ, որոնք ոչ թե ձեզ չեն թողնի, որ մտնեք շուկա, այլ իրենք միշտ ավելի ցածր գին կդնեն, որովհետև իրենք որոշակի սխեմաներ են գործածում և հարկեր ավելի քիչ են վճարում: Բայց  դրսի հետ կապված պրոյեկտների դեպքում սահմանափակումներ չկան. տուրիզմ, բարձր տեխնոլոգիաներ, վեբ դիզայն, գրաֆիկ դիզայն… Մենք ունենք մասնագետներ, որ տեղափոխվում են ԱՄՆ-ից, Կանադայից կամ Եվրոպայից և Հայաստանում կատարում են նույն գործը, ինչ որ իրենց երկրում՝ պահպանելով իրենց հաճախորդներին, և ստեղծում են աշխատատեղեր տեղացիների համար: Սա ամենաօպտիմալ տարբերակն է: Այստեղ կան շատ լավ կամավորական ծրագրեր, որոնց շրջանակներում տարեկան հարյուրավոր նոր բուհն ավարտած երիտասարներ են գալիս և նրանցից 6-7 տոկոսը մնում են այստեղ, չնայած նախապես մտադրություն չունեին: Նաև նոր ամուսնացած և փոքր երեխա ունեցող ընտանիքներն են գալիս: Եվ երրորդ խումբը՝ թոշակի անցած մարդիկ են, որոնք ուղղակի ուզում են տեղափոխվել և վայելել իրենց կյանքն ու մասնակցել հասարակական և սոցիալական ծրագրերի»:

Ըստ Վ. Մարաշլյանի հայտնած տվյալների՝ այս պահին մոտ 13000-14 000 սիրիահայեր կան Հայաստանում, բայց կամավոր չեն տեղափոխվել և ունեն սպեցիֆիկ խնդիրներ. «Եթե սիրիահայերին չհաշվենք, մեզ տարեկան դիմում է 500 հոգի, երեք տարվա ընթացքում կարողացել ենք աշխատանք գտնելու հարցում աջակցել մոտ 250 մարդու, 70-80 պրոյեկտ մեր կողմից աջակցություն է ստացել և զարգանում է Հայաստանում: Մոտավորապես 1000 ընտանիք տարեկան  կամավոր սկզբունքով տեղափոխվում է Հայաստան:

Անդրադառնալով այն փաստին, որ 4000 սիրիահայեր հեռացել են Հայաստանից՝ Վ. Մարաշլյանը հիշեցրեց, որ «Հայաստանը ո՛չ Շվեդիա է, ո՛չ էլ Հոլանդիա է, որ եթե հարկադրված տեղափոխվեք այստեղ, ձեզ տրամադրվի բնակարան, նպաստ տան, և դուք կարողանաք առանց որևէ բան անելու գոյատևել: Հայաստանում էլ, ի տարբերություն իրաքահայերի, որոնք որևէ օգնություն չեն ստացել, սիրիահայերի նկատմամբ ավելի լուրջ է վերաբերմունքը, բայց նորից բավարար չէ: Սա ոչ միայն պետության խնդիրն է, այլ նաև Սփյուռքի խնդիրն է: Կցանկանային, որ հայրենադարձությունը դառնար օրակարգային հարց թե՛ պետության համար, թե՛ ընդդիմության համար, թե՛ Սփյուռքի համար: Իրականում Սփյուռքը արագ տեմպերով ձուլվում է, և որպեսզի այդ ձուլումը քիչ տեղի ունենա, մեզ պետք է ունենալ ուժեղ և արդար, նորմալ պետություն՝ զարգացած և մարտունակ: Իսկ դրա համար շատ կարևոր է հայրենադարձությունը: Այս պահին մենք չենք խոսում զանգվածային հայրենադարձության մասին, առայժմ խոսում ենք նոր գաղափարներով, խելացի մտքերով երիտասարդների կամավոր հայրենադարձության մասին»:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում