Wednesday, 15 07 2026
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք

Կառավարության ագրեսիվ քաղաքականության պատճառով ձկնարդյունաբերությունը կմոնոպոլիզացվի

Արարատի մարզում ձկնարտադրությամբ զբաղվող «Գարբուշ» ընկերության աշխատակիցները փաստում են՝ իրացման ծավալները նվազել են, եթե նախկինում ձկնարդյունաբերությունն իրենց համար շահեկան բիզնես էր՝ հիմա արդեն ռիսկային է: Փոխարենը, գյուղատնտեսության նախարարությունում ձկնարտադրությամբ զբաղվելը ռիսկային չեն համարում: Նախարարության տվյալներով՝ արտադրության և արտահանման ծավալների աճ կա: 2013-ին արտադրվել է 11520 տոննա, 2014-ին շուրջ 13950 տոննա, որից արտահանվել է 2700 տոննան: Գյուղատնտեսության Անասնաբուծության և անասնաբուժության վարչության աշխատակից Տիգրան Առաքելյանի հավաստմամբ՝ 2015-ին աճի տեմպերը ևս շարունակվել են՝ ռուբլու տատանումներն էլ չեն խանգարել:

Չնայած գյուղատնտեսության նախարարությունում հավաստիացնում են, որ ոլորտը կայուն զարգանում է, կառավարություն էլ աջակցում է արտադրողներին, օր օրի պակասում է ձկնարտադրությամբ զբաղվող ընկերությունների թիվը, ոլորտում հակամրցակցային իրավիճակ է: Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 9-ին ձկնամթերքի արտադրությամբ զբաղվող առաջատար եղած «Յունիֆիշ»-ը սնանկ է ճանաչվել, ընկերության սեփականատեր Արմեն Մկրտչյանը նույնիսկ հեռացել է Հայաստանից։ Ժամանակին իր բիզնեսը հզորացնելու ու նոր գործարան կառուցելու համար ընկերությունը 14 մլն դոլարի վարկ է վերցրել «ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ» բանկից, 700 հազար եվո էլ՝ HSBC-ից ու սնանկ է ճանաչվել։ Այժմ «Յունիֆիշը» տնօրինում է «ԱԿԲԱ» բանկը: Գյուղտնտեսության նախարարության ներկայացուցչից հետաքրքրվեցինք՝ ինչպես է, որ ռուբլու տատանումը միայն այս ընկերության վրա է ազդել, գուցե կառավարության աջակցության պարագայում նման իրավիճակում ընկերությունը չէր հայտնվի, հիշեցնքնեք, որ «Յունիֆիշի» սնանկության գործով կառավարիչ Հարութ Ղարիբյանը մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում նշել էր, որ ընկերությունը 2 ամիս չի կարողացել արտադրություն ապահովել, ձկնաբուծարանը հոսանքազրկված է եղել 50 մլն դրամ պարտքի պատճառով:

Գյուղատնտեսության նախարարության ներկայցուցչից հետաքրքվեցինք՝ գուցե ձկնարտադրողները կանգնած են փաստի առաջ այն պատճառով, որ այս ոլորտում գործունեություն են ծավալում վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը և Սամվել Ալեքսանյանը, ուստի, ոլորտում հակամրցակցային իրավիճակ է ստեղծվել: Տիգրան Առաքելայնը միանգամից հերքեց, նրա խոսքով՝ ընկերություններից մեկի սննկացումը, չի նշանակում, որ հակամրցակցային պայմաններ են ստեղծված: Տիգրան Առաքելյանին հակադարձում է «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը: Ըստ նրա՝ ձկնարտադրությամբ զբաղվող, գրանցված 234 ընկերությունից փաստացի գործում են շուրջ 100-ը: Ըստ նրա՝ արտադրողներն իրենց ապրանքը վաճառում լիկվիդացիոն գներով, շուկայականից 400 դրամով ավելի պակաս, արտահանման հետ կապված էլ խնդիրներ կան, չգիտես ինչու, գյուղտնտեսության նախարությունն էլ բացարձակապես չի տիրապետում իրավիճակին:

Արթուր Աթոյանի խոսքով՝ եթե այս տեմպերը շարունակվեն, ապա կմնան ընդամենը 8 խոշոր ձկնարտադրող: Այսինքն, ոլորտն ամբողջությամբ կմոնոպոլիզացվի: Հարց է ծագում, գուցե սա է ուզում կառավարությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում