Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի կործանման կապակցությամբ ցավակցություն են հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Թանկագին բարեկամ, ես խորապես վշտացա, երբ տեղեկացա ողբերգական ավիաաղետի մասին, որը տեղի է ունեցել Սինայի թերակղզում, և որտեղ զոհվել են Ռուսաստանի շատ քաղաքացիներ: Ես ցավակցում եմ և զոհվածների հարազատներին մաղթում համբերություն»,- ասվում է Էրդողանի հայտարարության մեջ:
«Ադրբեջանի ողջ ժողովրդի անունից և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին ու մտերիմներին, Ռուսաստանի ողջ ժողովրդին»,- ասվում է Ալիևի ցավակցական հեռագրում:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 1-ը սգո օր է հայտարարել Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի կործանման առիթով:








































