Monday, 20 07 2026
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
09:10
ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
08:50
Ամերիկյան զորքերը կրկին հարվածներ են հասցրել Իրանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
08:10
Միացյալ Թագավորությունն այսօր նոր վարչապետ կունենա
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին

Էրդողանն ու Օբաման քննարկել են արաբական աշխարհի վերջին զարգացումները

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ և քննարկել արաբական աշխարհի վերջին զարգացումները:

Լիբիայի հետ կապված` Էրդողանը նշել է, որ այնտեղ պետք է վերջ տրվեն քաղաքացիական անձանց դեմ իրականացվող հարձակումներին, Քադաֆին պետք է հեռանա, և անհրաժեշտ է գտնել այնպիսի որոշում, որը կարտացոլի լիբիական ժողովրդի կամքը:

Օբաման իր հերթին արժևորել է Թուրքիայի ներդրած ջանքերը և ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցություն ցուցաբերելը:

Սիրիայի հետ կապված` Օբաման ու Էրդողանը մեծ անհանգստություն են հայտնել, որ սիրիական կառավարությունը զենք է կիրառում սեփական քաղաքացիների նկատմամբ, և նրան կոչ են արել վերջ դնել այդ ամենին ու անհապաղ ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել:

Օբաման նաև հույս է հայտնել, որ Թուրքիան և Իսրայելը կկարողանան լեզու գտնել իրար հետ, ինչը բխում է տարածաշրջանային կայունության բարելավման շահերից:

Հիշեցնենք, որ երբ ապրիլի սկզբին Սիրիայի քրդերը սպառնացին ապստամբություն բարձրացնել, Էրդողանն անմիջապես Սիրիայի նախագահ Բաշար Աասադին խորհուրդ տվեց ոչ մի գնով հրաժարական չտալ և բարեփոխումներ իրականացնել.

«Սիրիական զարգացումներն անմիջականորեն իրենց ազդեցությունն են ունենում հարևան Թուրքիայի վրա: Թուրքիայի համար մեծ վտանգ են ներկայացնում Սիրիայում բնակվող 1.4 միլիոն քրդերը:

Եթե նախագահ Բաշար Ասադը հրաժարական տա, ապա այդ 1.4 միլիոն սիրիական քրդերը, Թուրքիայում բնակվող 15 միլիոն, Իրանում բնակվող 7 միլիոն և Հյուսիսային Իրաքում բնակվող 6 միլիոն քրդերի հետ միասին, ոտքի կկանգնեն և միացյալ անկախ պետության պահանջ կդնեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում