Thursday, 16 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Թիթեռի, թվերի ու թղթերի կառավարությունը

Համաշխարհային բանկի Doing Business 2016 զեկույցի համաձայն՝ Հայաստանն էլ ավելի է բարելավել բիզնես սկսելու պայմանները՝ հայտնվելով 189 երկրների շարքում 5-րդ տեղում: Եթե այս տեմպերով շարունակվի, ապա Հայաստանն, իհարկե, շուտով բիզնես սկսելու պայմանների առումով չեմպիոն էլ կհռչակվի, բացարձակ չեմպիոն: Սակայն ինչքան Հայաստանում հեշտ է դառնում բիզնես սկսելը, ըստ համաշխարհային զեկույցների, այնքան ապրելն է Հայաստանում դառնում ավելի ու ավելի դժվար: Ըստ որում՝ դա արդեն ոչ թե զեկույցներով, այլ մարդկային իրական ճակատագրերի վկայությամբ: Հայաստանը աստիճանաբար դառնում է բիզնես սկսելու դրախտավայր, սակայն դժոխքի է վերածվում ապրելու հնարավորությունների իմաստով:

Շատերը միգուցե այս գնահատականը ծայրահեղ կհամարեն, սակայն ոչ այն մարդիկ, որոնք ապրում են աղքատության շեմից ներքև: Իսկ այդպիսի վիճակում Հայաստանում ապրում է ամեն երրորդ քաղաքացին, որովհետև աղքատության ցուցանիշը Հայաստանում ավելի քան 32 տոկոս է: 32 տոկոս աղքատության պայմաններում կառավարության և ողջ պետական կառավարման համակարգը գրեթե 100 տոկոսով լծվում է սամանադրական հանրաքվե կոչված միջոցառումը կազմակերպելուն, որով ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը մտադիր են փոխել Հայաստանի կառավարման մոդելը և հաստատել խորհրդարանական կառավարում:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հանդիպել են մարզպետների հետ և հանձնարարել մարզպետարաններին տեղերում ձևավորել «այո»-ի շտաբներ: Այսինքն՝ պետական կառավարման ողջ համակարգը լծված է սահմանադրական փոփոխությունների «այո»-ն ապահովելուն: Հետո կառավարությունը կհամոզի միջազգային փորձագետներին, որ կառավարության և մարզպետարանների ստեղծած շտաբները ոչ թե կուսակցական քարոզարշավի շտաբներ են եղել, այլ բիզնես սկսելու հոգեբանական կենտրոններ, որոնց միջոցով կառավարությունը փորձել է տեղերում «այո» ասել բիզնես սկսելու ցանկություն ունեցող բոլոր մարդկանց: Հավանաբար այդպիսով Doing Business 2017 զեկույցում Հայաստանը կառաջադիմի ևս մի քանի կետով, և կարձանագրվի, որ Հայաստանում կառավարությունը ստեղծել է սկսնակ բիզնեսմենների «այո» ասող տասնյակ և հարյուրավոր շտաբներ:

Իրավիճակն իսկապես զավեշտալի է՝ երբ ընդամենը 3 միլիոն, իսկ գուցե նույնիսկ դրանից էլ պակաս բնակչության մեկ երրորդի աղքատության պայմաններում ինչ-որ «մրցաշարային» հաջողություններ են արձանագրվում բիզնեսի մեկնարկի պայմանների ոլորտում, և ողբերգական է՝ երբ այդ երկրում կառավարությունը ողջ կազմով պատրաստվում է մեկ ամիս շարունակ աշխատել սահմանադրական «այո»-ն ապահովելու համար, երբ երկրում բնակչության մեկ երրորդը իր համար գրեթե չի կարողանում նույնիսկ ամենօրյա չոր հացն ապահովել: Մարդիկ հաց չեն գտնում ուտելու, իսկ այդ երկրում կառավարությունը ժամանակ է գտնում աշխատանքից հետո ինչ-որ քարոզարշավով զբաղվելու համար:

Հանրապետականները հայտարարում են, որ քարոզչական շտաբի աշխատանքներով զբաղվելու են իբր թե աշխատանքային ժամերից հետո: Եվ սա ասվում է մի երկրում, որտեղ սոցիալական անգամ տարրական, մարդասիրական բնույթի խնդիրներն անգամ այնքան շատ են ու բազմազան, որ թվում է՝ կառավարության համար նույնիսկ օրվա 24 ժամն անգամ քիչ պետք է լիներ այդ խնդիրների լուծմամբ զբաղվելու համար, և աշխատունակ ամեն մի րոպեն պետք է տրամադրվեր թեկուզ ևս մեկ քաղաքացու խնդիր մի փոքր թեթևացնելուն: Բայց Հայաստանի կառավարությունը մեկ ամիս շարունակ զբաղվելու է թիթեռ, ներողություն՝ թվեր նկարելու աշխատանքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում