Thursday, 16 05 2024
16:51
ԵՄ-ում միակարծիք չեն պաղեստինյան պետության ճանաչման հարցում․ Պետեր Ստանո
Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային հնարավորություններ ընձեռող հարթակ է
Իլհամ Ալիևի`Մինսկ կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի և Բելառուսի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կարճատև զրույց են ունեցել
«ԵԱՏՄ-ին անդամակցությունը ձեռնտու է Հայաստանին». ՌԴ ԱԳՆ
Մինսկի խմբի գոյությունը էկզիստենցիալ սպառնալիք է Ալիևի և Ադրբեջանի համար
16:24
Չինաստանը և Ռուսաստանը պաշտպանում են միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը
Մոսկվան իր հավերժ ներկայության լծակը կորցրել է. վաղ թե ուշ ռազմաբազան հանելու հարց է առաջանալու
16:09
ՀՀ կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը մեծ ողբերգություն չէ. փոխնախարար
Իրավիճակը ծանր է․ սրբազաններն Աստծունն ու Կեսարինը խառնել են իրար
15:50
Սլովակիայի վարչապետին սպասվում է ևս մեկ վիրահատություն
15:40
Նիդեռլանդներում աջ կուսակցությունները համաձայնության են եկել կոալիցիայի շուրջ
15:30
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային այս ծրագիրը կկազմի ավելի քան 800 մլրդ դրամ. Տ․ Խաչատրյան
ՀՀ քաղաքացի դառնալու դեպքում ԼՂ հայերի սոցիալական աջակցությունը շարունակվելու է. Փաշինյան
15:20
Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովությունները շարունակվում են
«Մենք միակերպ ենք հասկանում աշխարհը». Լուկաշենկոն՝ Ալիևին
Բատկան «կկոտրի՞» Ալիեւին
Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են
14:45
Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ
Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ
Առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը
Հիմնանորոգվում է Նորակերտ – Փոքր Մասրիկ ավտոճանապարհը

«Ոչ»-ը պարտվեց, երբ շեղվեց ու սկսեց քննարկել վաղեմի երազանքները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

– Ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության՝ «Ոչ»-ի քարոզարշավը:

– «Ոչ»-ի քարոզարշավը պարտվեց այն ժամանակ, երբ որ սկսվեցին քննարկումները, երբ որ նրանք շեղվեցին սահմանադրական բարեփոխումների քննարկումներից և սկսեցին իրենց վաղեմի երազանքների շուրջ ելույթներ ունենալ: Բուն քննարկումներից նրանք շեղվեցին, քանի որ հասկանում էին, որ տանուլ են տալու, որովհետև դա հենց իրենց բարձրացրած հարցերն են եղել ժամանակին՝ այն մասին, որ մեր երկրի ապագան պառլամենտական ընտրությունների մեջ է, 100 տոկոս համամասնական ընտրությունների մեջ է և այլն: Չկա մի փաստաթուղթ, որին բոլորը կողմ լինեն, միշտ լինում են ընդդիմախոսներ, բայց շատ ուրախալի կլինի, որ այդ ընդդիմադիրները լինեն գաղափարական, ոչ թե ընդդիմանան՝ անձնական շահերից ելնելով կամ նեղացածության, անձնական խնդիրներից ելնելով:

– Կարծես թե բովանդակային քննարկման մեջ շատերը չեն էլ մտնում՝ հռչակելով, որ ողջ գործընթացը լեգիտիմ չէ:

– Համաձայն չեմ դրա հետ, իրենք էլ գիտեն, որ դրանք պատրվակներ են: Գիտեն, որ եթե մտնեն բովանդակային քննարկման մեջ, այնտեղ որևէ խնդիր չկա, այս երկրի ապագան վերջիվերջո պետք է լինի այն մոդելը, որը մենք ընտրել ենք: Հայտարարեցին, որ չեն մտնելու բովանդակային քննարկման մեջ, բայց ինքնըստինքյան մտան, ելույթներ ունեցան, առաջարկներ արեցին և շատ զարմացան, որ դրանց մեծ մասն ընդունվեց: Չկա մի քաղաքական ուժ, որի բոլոր ներկայացուցիչները մասնակցած չլինեն բովանդակային քննարկմանը:

– Պարոն Բաղդասարյան, պատկառելի ներկայություն է Ձեր շտաբում, գլխավոր մտահոգությունը, որ այսօր հուզում է ընդդիմադիրներին, վերահսկողական լծակների օգտագործումն է. այս մարդիկ ունեն շատ կարևոր գործառույթ պետական, հանրային կյանքում և չեն կարող չօգտագործել իրենց պաշտոնները այդ աշխատանքում: Ինչպե՞ս են նրանք ժամը 18.00-ից հետո դառնալու ոչ նախագահի աշխատակազմի ղեկավար:

– Եթե հանկարծ 4-րդ, 5-րդ դեմքերով հանդես գար շտաբը, պետք է ասեին, որ լուրջ չենք վերաբերվում սահմանադրական բարեփոխումներին, իսկ երբ որ 1-ին դեմքով ենք հանդես գալիս, ասում եք՝ ինչ պատկառելի կազմ է: Շատ լուրջ ենք վերաբերվում, այստեղ պետք է լինեին բավականին պատկառելի և լուրջ գործունեություն ծավալած մարդիկ, որոնք ունեն կազմակերպչական աշխատանքի մեծ փորձ, որպեսզի կարողանան վերահսկողություն սահմանել, որ վարչական լծակներ չօգտագործվեն, նեգատիվ երևույթներ չլինեն: Որովհետև մայր փաստաթղթի ընդունումը եթե մենք չանենք այնպես, ինչպես որ անհրաժեշտ է միջազգային ստանդարտներին համապատասխան, ապա և՛ օրենքն է դատապարտված, և՛ մեր երկրի իմիջը: ՀՀԿ-ն և իշխանությունը ամեն ինչ պետք է ներդնեն, որ նման կարևորագույն փաստաթղթի հանրաքվեն անցնի թափանցիկության ամենաբարձր աստիճանով, ամենաբարձր մակարդակով:

– Եվ ինչպե՞ս եք ժողովրդի մոտ հետաքրքրություն առաջացնելու, որովհետև համընդհանուր ապատիա կա:

– Դեռ 6-7 ամիս առաջ կարող է համաձայն լինեի ձեզ հետ: Բայց երբ որ սկսվեցին քննարկումները, խորհրդարանական լսումները, կուսակցությունների հետ հանդիպումները, աստիճանաբար բոլորը եկան դաշտ, սկսեցին հասկանալ, թե ինչի մասին է խոսքը: Այնտեղ, որտեղ հասանելի է եղել բուն իմաստը՝ բովանդակությունը, մարդիկ եկել են արդեն «այո»-ի դաշտ:

– Դուք ուզում եք ասել, որ այս ծանր սոցիալական իրավիճակում գտնվող ժողովուրդը պետք է…

– Այս պահին դուք խոսեցիք ընդդիմության լեզվով, մեկը մյուսի հետ, խնդրում եմ, չկապեք: Եթե իմանայիք, որ նախկին Սահմանադրությունը մնա, և սոցիալական վիճակը կլավանա, կամ եթե նոր Սահմանադրությունը անմիջապես մեկ տարվա ընթացքում կարող է վատացնել կամ լավացնել սոցիալական վիճակը, դրանք կարող եք կապել: Մենք խոսում ենք ապագայի մասին: Մեր ցավն այն է, որ բոլորս շարժվում ենք ներկայի խնդիրներով:

– Որովհետև մարդիկ հանապազօրյա հացի, տարրական կարիքների խնդիր ունեն:

– Եթե մենք այսօր միայն հացի խնդիրը սկսենք կարգավորել, վաղը, մյուս օրը նորից պետք է առաջանա այդ խնդիրը: Այս սահմանադրական բարեփոխումները ապագայի բարեփոխումներ են: Որևէ վատ կետ այստեղ չեն կարողանում գտնել: Անընդհատ վատն են ուզում տեսնել, քաղաքական մեկնաբանություն չեն տալիս: Նշում են, որ վերարտադրության համար է արվում…

– Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն չի ուզում թողնել քաղաքական արենան:

– Կա՞ մի քաղաքական ուժ, որը գնում է ընտրությունների և չի ուզում մեծամասնություն հավաքել և չունի ապագայի նպատակներ: Եթե չունենա, ապա նա սպառված է արդեն:

– Հանրապետականը թույլ չի տալիս քաղաքական ուժերին դրսևորվել, ժամանակ առ ժամանակ, ովքեր որ հավակնություններ են ունենում, բամփում եք նրանց գլխին, թույլ չեք տալիս, հարկային և վարչական հետապնդումների եք ենթարկում:

– Եթե դուք Հանրապետական կուսակցությանը այդքան մեծ գնահատականներ եք տալիս, որ այդքան լուրջ ուժ են, ես շատ ուրախ եմ դրա համար: Մենք միասին պետք է մտածենք ընդդիմության մասին, ինչպես կայացնենք ընդդիմությունը: Յուրաքանչյուր ուժեղ քաղաքական ուժ, եթե չի ունենում իր արժանի ընդդիմությունը, քաղաքական դաշտը կարող է վերածել անարխիայի: Մենք պետք է կարողանանք գաղափարական, կառուցողական ընդդիմություն ստեղծել, ոչ թե հայհոյող, բամբասող… դրանք նեղացածների մի խումբ են, որոնք ցանկանում են իրենց վրեժխնդրությունը լուծել, որ իրենց վաղեմի երազանքը չի կատարվել, և իրենք իշխանություն չեն դարձել:

– Նույնականացման քարտերի վերաբերյալ քննարկումներ են ԱԺ-ում, հիմնական կշտամբանքը իշխանություններին այն է, որ դուք ուզում եք նույնականացման քարտ ունեցող կես միլիոն քաղաքացիներին մասնակից դարձնել քվեարկությանը, բայց կրկնակի քվեարկության հնարավոր վտանգ կա:

– Ի՞նչ է, մենք պետք է մեր քաղաքացիներին զրկե՞նք ընտրական իրավունքից:

– Բայց մեխանիզմներ պետք է ստեղծեք, որպեսզի կրկնակի ընտրության հնարավորություն չլինի:

– Մարդիկ թմբկահարում են մի բան, որ իրենից բացարձակապես վտանգ չի ներկայացնում: Եթե նույնականացման քարտեր ունեցողներին զրկեինք ընտրության իրավունքից, ընդդիմությունը կասեր՝ զրկում եք, որովհետև նրանք «ոչ»-ի կողմնակից էին, և ՄԻՊ-ը դա կհամարեր մարդու իրավունքների ոտնահարում: Եթե քաղաքական ուժը քաղաքական կամք չունենա և ցանկություն ունենա խախտում անելու, մեր՝ հայերիս ուղեղը այնքան ճկուն է, որ միշտ այդ մեխանիզմները փնտրում է: Ընդդիմությունը թող մտածի, որ գոնե ունենա այնքան մարդկային ռեսուրս, որ կարողանա ապահովել հանձնաժողովի անդամներին, վստահված անձերին և ապահովի վերահսկողությունը, բայց իրենք գիտեն, որ այդ մարդկային ռեսուրսը չունեն:

– Դե դրանք հավելյալ միջոցներ են, փողեր են, որոնք ձեր ձեռքում են:

– Ընտրության վերահսկողության ամենալավ մեխանիզմը տեղում մարդ ունենալն է: Եթե նույնականացման քարտերը չլինեն, պետք է ասեն՝ կարուսել են անում, թանաքն են մաքրել…

– Նրանք ասում են, որ նույն մարդիկ պետք է գան կրկին քվեարկության:

– Ես վաղը ԱԺ-ում մի ցուցակ եմ հրապարակելու, ՀՀ-ում կրկնվող անուն-ազգանուն, ծննդյան թիվ ունեցող անձանց ցուցակը, որոնք 109 զույգ են, այսինքն՝ 218 հոգի, եթե դրանից ավել նույն անուն-ազգանունը կրկնվի, ուրեմն դա խախտում է: Մենք որոշել ենք բոլոր առաջարկությունները քննարկել առաջին ընթերցումից հետո, գտնել մի տարբերակ, որ անհանգստությունները փարատվեն:

– Դուք կոորդինացնելու եք նաև մեծամասնական ընտրակարգով ընտրված հանրապետական պատգամավորների աշխատանքը: Հայտնի է, որ մեծամասնական ընտրակարգով սովորաբար ընտրվում են իրենց համայնքներում հեղինակություն ունեցող հարուստ, գործարար մարդիկ: Փող բաժանելո՞ւ եք:

– Դուք ուզում եք պրիմիտիվացնե՞լ, հասարակացնե՞լ մեր հանդիպումը:

– Մհեր Սեդրակյանին կամ Սամվել Ալեքսանյանին ի՞նչ է մնում, նրանք սահմանադրական գիտելիքներ ունե՞ն, որ գնան…

– Բոլոր մեծամասնական պատգամավորները, ինչպես դուք նշեցիք, լուրջ հեղինակություններ են:

– Ես նկատի ունեի, որ նրանք թաղային, քրեական հեղինակություններ են:

– Ժողովուրդն է ընտրել նրանց: Այսօր մենք մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների հետ հստակեցնում ենք իրենց գործունեությունը տարածքներում: Մարդիկ կան, որ իրենք քարոզչական խմբերում չեն տեղավորվում, ելույթ ունենալ, խոսել չեն ցանկանում, ինչպես իրենք են ասում՝ իրենք գործ են անում, չեն խոսում: Մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները պետք է գնան քարոզչական հանդիպումներին, որոնց պետք է մասնակցեն նաև մասնագետներից՝ իրավաբաններից, տնտեսագետներից կազմված քարոզչական խմբերը և մատչելի լեզվով բացատրեն, որպեսզի հասանելի լինի մշակին, գյուղացուն, բանվորին, շարքային քաղաքացուն:

Ինչ վերաբերում է փող բաժանելուն՝ ես պաշտոնապես հայտարարում եմ, որ եթե նման նեգատիվ երևույթ նկատվեց, եթե անցնի էլ սահմանադրական բարեփոխումները, ապա արդեն դատապարտված է պարտության:

– Սահմանադրական գործընթացը քաղաքական ուժերի տրոհումների պատճառ դարձավ: Միավորումների, կոալիցիայի հնարավորություն տեսնո՞ւմ եք հանրաքվեից հետո:

– Այս պահին նման քննարկումներ չկան: Չի բացառվում, որ շատ ցանկացողներ կլինեն կոալիցիա կազմելու, մենք չենք խուսափում պատասխանատվություն կիսելուց, չենք խուսափում նաև վերահսկողությունը բաժանելուց, բայց մենք ցանկանում ենք, որ նրանք լինեն երկար ճանապարհի ընկերներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում