Standart and Poors գործակալությունը Կիպրոսի վարկային հեռանկարը բարձրացրել է մեկ աստիճանով՝ գնահատելով այն «կայուն»: Սակայն Կիպրոսի անկախ վարկանիշն անփոփոխ է՝ CCC: Համապատասխան հաղորդագրությունը տարածվել է համաշխարհային ֆինանսական շուկաներում:
Գործակալության վերլուծաբանները նշում են, որ կայունացման այս ծրագիրը Կիպրոսի կառավարությանը երկրի ֆինանսական համակարգը կայունացնելու հնարավորություն է ընձեռել:







































