Wednesday, 15 07 2026
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք

Ո՞ւմ աշխատած փողերով պետք է աշխատավարձը բարձրանա. Հակոբ Հակոբյանը 2016թ. բյուջեի նախագծի մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

– Պարոն Հակոբյան, 2016թ. բյուջեի նախագծով նախատեսվո՞ւմ է աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում, ինչը վերջին տարիներին լինում էր:

– Վերջին չորս տարիներին և՛ կենսաթոշակները, և՛ նպաստները, և՛ սոցիալական ոլորտներին տրամադրվող մյուս գումարները ավելացել են, բայց այս տարի դա հնարավոր չէ և մնալու է այս տարվա մակարդակին, որովհետև այսօր հնարավոր չէ պետական բյուջե գումարներ հավաքել, այսինքն՝ պետության եկամուտները պակասել են:

– Եվ հաջորդ տարվա համախառն բյուջեն մոտ 9 միլիարդ դրամով ավելի քիչ է լինելու 2015թ. բյուջեի նույն ցուցանիշից:

– Իհարկե, եկամուտները պակասել են: Բայց ես ուզում եմ հակառակ հարցը տալ՝ արդյո՞ք ավելացել են աշխատողները կամ պակասել է պետության կողմից գումար ստացող մարդկանց թիվը: Հետևաբար՝ ես ասում եմ, որ սոցիալական ոլորտի ծախսերը պետք է նվազեցնենք: Դա կարող է դաժան հնչել, կարող է ցավոտ լինի որոշակի խավերի համար, բայց, միևնույն է, ժամանակի ընթացքում դա պետք է անենք: Յուրաքանչյուր տարի հաջորդ տարվա բյուջեի նախագիծը քննարկելիս՝ ոգևորվել ենք, որ սոցիալական ոլորտի ծախսերն ավելացրել ենք: Եվ սա բոլորի կողմից գնահատվել է որպես ճիշտ քայլ: Իմ կարծիքով՝ այդպես չէ: Սոցիալական պահպանությունը մեր բյուջեի մոտ 30 տոկոսն է եղել, և ուրախացել ենք դրա համար: Բայց ես գտնում եմ, որ սոցիալական ծախսերը պետք է կրճատվեն, և այդ գումարները տրամադրվեն մարդկանց պարզապես աշխատելու համար:

– 2016թ. բյուջեի նախագծում սոցիալական ոլորտին ուղղված ծախսերն արդեն նվազեցվե՞լ են, հատկապես, որ եկամուտների հավաքագրումը դժվարանում է:

– Ո՛չ, 2016թ. բյուջեում մենք քաղաքականության փոփոխություն չունենք: Բայց կա հոյակապ ծրագիր՝ բոլոր չաշխատող, բայց ծննդաբերող մայրերին պետությունը տրամադրում է միանվագ 138.000 դրամ, ինչը նախկինում չի եղել: Դուք ասում եք, թե բյուջեն 9 միլիարդով պակասել է, ես էլ ասում եմ, որ այս տարի առաջին անգամ ծրագիր ենք մեկնարկում, որի համար տրամադրում ենք 4 միլիարդ դրամ: Ես նաև ասում եմ, որ սոցիալական այն շերտը, որը պարզապես չի կարող աշխատել, պետությունը նրան պետք է պահի: Բայց սոցիալական այն շերտը, որը կարող է աշխատել, նա սոցիալական ապահովության համակարգում գործ չունի: Եվ երրորդը՝ մեր տնտեսական, քաղաքական, ռազմական հզորությունն ապահովելու համար մեզ պետք է ծնելիության մեծացում:

– Կարծում եք՝ այդ 138 հազարական դրամները պետք է խթանե՞ն ծնելիության աճը:

– Ես համոզված եմ:

– Չե՞ք կարծում, որ ավելի հիմնավոր ծրագրեր կամ քաղաքականություն է պետք մշակել: Պետք է աշխատատեղեր ստեղծել, գոնե բարձրացնել աշխատավարձերը:

– Ինձ կարո՞ղ եք ասել, թե աշխատավարձն ինչու պետք է բարձրանա: Աշխատավարձը կարող է բարձրանալ, եթե մարդը շատ է աշխատում:

– Բայց չէ՞ որ գնաճ է տեղի ունենում, կյանքը թանկանում է, և մարդկանց եկամուտները պետք է համարժեքորեն բարձրանան, որպեսզի նրանք կարողանան ապրել:

– Գնաճն ինչ կապ ունի աշխատավարձի հետ: Թող շատ աշխատեն: Գնաճը տնտեսական այլ ֆակտոր է, աշխատավարձի բարձրացումը՝ այլ: Տնտեսագիտության մեջ չկա այնպիսի հասկացություն, որ եթե գնաճ է տեղի ունենում, ուրեմն աշխատավարձերը պետք է բարձրանան: Բա փողը որտեղից պետք է վերցնենք:

– Այդ դեպքում այս վերջին չորս տարիներին ինչո՞ւ եք աշխատավարձ բարձրացրել: Թող մնար նույն մակարդակի վրա, իսկ գործատուները, այդ թվում՝ նաև պետությունը, աշխատավորներին ավելի շատ աշխատացնեին:

– Որովհետև մենք այսօր գտնվում ենք սոցիալական կոլապսի մեջ: Պետությունը չի կարող անընդհատ մարդկանց ասի, թե դուք պետք է աղքատության շեմին լինեք: Լավ, բա երբ պետք է այդ մարդիկ դուրս գան աղքատության շեմից: Եվ ձեր այն հարցադրմանը, թե բյուջեի եկամուտները նվազում են, և չեն ավելանում սոցիալական ապահովության գումարները, իմ պատասխանը հստակ է, չպետք է ավելանան: Հակառակը՝ պետք է պակասեն, որովհետև մենք խնդիրը պետք է լուծենք այլ դաշտում:

– Պարոն Հակոբյան, եթե հաջորդ տարվա կյանքը թանկանա, բայց դրան զուգահեռ աշխատավարձերը, թոշակները չբարձրանան, և առաջանա սոցիալական լարվածություն, չե՞ք կարծում, որ սոցիալական եթե չասենք բունտ, ապա ընդվզում կարող է առաջանալ:

– Դուք քաղաքական հետևանքների մասին եք խոսում, ես չեմ ուզում այդ դաշտը մտնել:

– Բայց դուք իշխանության, իշխող կուսակցության ներկայացուցիչ եք: Ձեզ նման քաղաքական հետևանքները չե՞ն մտահոգում:

– Արդեն 20 տարի է՝ ասում եք սոցիալական բունտ կլինի: Ես կասեի, որ դա պայմանական արտահայտություն է: Ասում եք, թե քանի որ գնաճ է լինելու, կյանքը դժվարանալու է, պետք է աշխատավարձերը բարձրացվեն, բայց ո՞ւմ աշխատած փողով պետք է բարձրանա քաղաքացիների աշխատավարձը: Յուրաքանչյուր աշխատող պետք է ինքը շատ աշխատի, որ իր աշխատավարձը բարձրանա:

– Հանրապետական կուսակցությունը ավելի քան մեկուկես տասնամյակ է, ինչ իշխանության է: Եվ արդեն տևական ժամանակ է, ինչ երկիրը կառավարում է տնտեսական վատ պայմաններում: Ավելին՝ հաջորդ տարվա բյուջեի նախագիծը ցույց է տալիս, որ կյանքն ավելի վատ է լինելու: Ինչո՞ւ պետք է 2017-2018թթ. ՀՀ քաղաքացիները նորից ՀՀԿ-ին ընտրեն: Չէ՞ որ դուք աշխատում եք, որ շարունակեք մնալ իշխանության:

– Շատ հետաքրքիր և շատ կարևոր հարց եք տալիս: ՀՀ քաղաքացիները ընտրությունների ժամանակ կարող են ընտրել և չընտրել ՀՀԿ-ին: Կարող են ընտրել և չընտրել ցանկացած կուսակցության: Դա իրենք են որոշում և դա իրենց խնդիրն է:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում