Friday, 24 07 2026
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am
09:50
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում
«Արև Արենա» ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների
Վաշինգտոնը 3 փուլ է նախատեսել ԹՐԻՓՓ-ի համար. Բաքուն մտահոգ է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ի և Իրանի շարունակական հարվածների ֆոնին Թրամփը հայտնել է, որ առայժմ չի բանակցի նոր հրադադարի շուրջ
Իրանում կան «ռուսական եղանակ նվագող» շրջանակներ, որոնց նյարդայնացնում է TRIPP-ը
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով. ֆինանսների նախարարություն
Ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ
08:30
Նավթի գներն աճել են – 23/07/26

Ոստիկանությունն առաջարկում է Իսահակյան և Մոսկովյան փողոցի մի հատվածում երթևեկությունը դարձնել միակողմանի

ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայողների և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համատեղ աշխատանքային խմբերը ուսումնասիրություններ են սկսել Երևան քաղաքի փողոցներում տրանսպորտային միջոցների հոսքերի կառավարման, խաչմերուկներում տրանսպորտային միջոցների ելակետային տվյաների ճշտման ուղղություններով: Այս մասին նշված է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության տարածած հաղորդագրության մեջ, որում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի քաղաքացինե՛ր, ՀՀ Նախագահի մոտ 2015 թվականի սեպտեմբերի 11-ին կայացած խորհրդակցության ընթացքում տրված հանձանարարականի կատարման նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ ճանապարհային երթևեկության ոլորտում առկա խնդիրները մշտադիտարկելու, բարեփոխումների ընթացքը համակարգելու և հեռանկարային ծրագրեր առաջարկելու համար:

Հանձնաժողովը որդեգրել է թափանցիկ ու հրապարակային գործելակերպ և ակնկալում է բոլոր շահագրգիռ կազմակերպությունների, կառույցների, քաղաքացիների աջակցությունը, որոնք կարող են ներկայացնել ճանապարհային երթևեկության բարելավմանն ուղղված առաջարկներ ու ծրագրեր:

Համոզված ենք, որ հանրության լայն ընդգրկումը մեր երկրի համար կարևոր այս խնդրի լուծման գործում, կարագացնի բարեփոխումների գործընթացը և կնպաստի արդյունավետ լուծումների ու որոշումների կայացմանը: Միջգերատեսչական հանձնաժողովը պատրաստ է քննարկել և սպասում է ձեր առաջարկներին, որոնք կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով: Միջգերատեսչական հանձնաժողովի սեպտեմբերի 25-ի խորհրդակցությունից հետո ճանապարհային երթևեկության կազմակերպման ոլորտի բարելավման նպատակով արդեն իսկ ներկայացվել են բազմաթիվ առաջարկներ:

Մասնավորապես, ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայողների և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համատեղ աշխատանքային խմբերը ուսումնասիրություններ են սկսել Երևան քաղաքի փողոցներում տրանսպորտային միջոցների հոսքերի կառավարման, խաչմերուկներում տրանսպորտային միջոցների ելակետային տվյաների ճշտման ուղղություններով (ի դեպ, վերջին անգամ գիտականորեն նման հաշվարկներ Հայաստանի Հանրապետությունում կատարվել են 21 տարի առաջ):

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Իսահակյան և Մոսկովյան փողոցներում, հատկապես երթևեկության «պիկ» ժամերին, հաճախակի են տեղի ունենում տրանսպորտային միջոցների խցանումներ, երթևեկությունը դանդաղում է:

Խցանումներից խուսափելու համար հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվել նշված փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կատարել վերաբերյալ նախագծեր: Մասնավորապես, առաջարկվում է ամբողջ Իսահակյան փողոցում (Նալբանդյան փողոցից մինչև Բաղրամյան պողոտա) և Մոսկովյան փողոցի Նալբանդյան փողոց-Մաշտոցի պողոտա հատվածում երթևեկությունը դարձնել միակողմանի՝ Իսահակյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Բաղրամյան փողոցի ուղղությամբ, իսկ Մոսկովյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից դեպի Նալբանդյան փողոցի ուղղությամբ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում