Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ղեկավարությունը հայտարարել է Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացը բոյկոտելու մասին՝ «ռուսական ավիահարվածների հետ կապված մտահոգությունների պատճառով»: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:
«Մենք կվերսկսենք բանակցային գործընթացը միայն այն ժամանակ, երբ Սիրիայում ռուսական գործողությունը դադարեցվի»,- ասվում է ընդդիմության հայտարարության մեջ:
Ինչպես պնդում է ընդդիմությունը, Ռուսաստանի ավիահարվածներն ուղղված են ոչ այնքան ԴԱԻՇ-ի դեմ, որքան նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող ապստամբների:
Ընդդիմության խոսքերով՝ Մոսկվան խախտում է միջազգային իրավունքը՝ աջակցելով այն ռեժիմին, որը ոչնչացնում է խաղաղ բնակչությանը, և վիժեցնում հակամարտության քաղաքական լուծման որոնման հնարավորությունները:









































