Thursday, 06 06 2024
Մայրաքաղաքի առանձին հատվածներում արգելվելու է շրջիկ երաժիշտների գործունեությունը
ԵԽ զեկույցի համաձայն՝ Թուրքիան ազատազրկման ամենաբարձր մակարդակն ունի, Հարավային Կովկասում Հայաստանի ցուցանիշն ամենացածրն է
10:30
«Մոսկվան պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին». ՌԴ դեսպան
Բողոքի ակցաիներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 29-ամյա երիտասարդը կալանավորվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Հրդեհ՝ սուպերմարկետին կից շինությունում
Անհասկանալի կլիներ, եթե Երևանը դեմ քվեարկեր. առաջին անգամ չէ, որ ՀՀ-ն քվեարկում է Վրաստանի օգտին
Հրդեհ Արմաշում․ երեխաները դուրս են բերվել տնից
Եկեղեցին քաղաքականության մեջ է ներգրավում կրիմինալին. սա լուրջ մարտահրավեր է
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը
Ինչու են ներկաները վախենում միայն «նախկինների» վերադարձից. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր մեքենա եւ ԱԺ-ից աշխատանքի վարձատրության բարձրացում. Սիսակ Գաբրիելյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Իրանի «միջուկային ապագայի» հի՞ն, թե նոր հեռանկար
Փաշինյանի իշխանության «հաշվեհարդարի» հերթը եկեղեցունն է. Արսեն Թորոսյանը առաջարկել է փակել «Շողակաթ» Հ/Ը-ն. «Ժողովուրդ»
Այս անգամ հերթը «Եղնիկներ» – ի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանինն է. Միքայել Արզումանյանի դատը շարունակվում է. «Ժողովուրդ»
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է

Միջազգային սկանդալ Հայաստանո՞ւմ

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարը երեկ հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին, և կան փաստեր, որոնք անհրաժեշտության դեպքում կներկայացվեն: Սա, իհարկե, չափազանց լուրջ հայտարարություն է, որը ունի ոչ միայն ներքաղաքական, այլ ըստ էության՝ նաև միջազգային կոնտեքստ: Որովհետև եթե պարզվում է, որ կան իսկապես հավաստի փաստեր առ այն, որ Վենետիկի հանձնաժողովին Հայաստանում իշխանությունները կաշառել են, ապա սա միջազգային սկանդալ է, քանի որ Վենետիկի հանձնաժողովը, ըստ էության, միջազգային հեղինակություն ունեցող կառույց է և միայն Հայաստանի համար չէ, որ ստեղծված է, ու միայն Հայաստանի հետ չէ, որ աշխատում է:

Մնում է սպասել, թե երբ են հայտարարության հեղինակները ներկայացնելու այդ փաստերը, որովհետև եթե դրանք չեն ներկայացվում, կամ ներկայացվում են փաստեր, որոնք ընդամենը մեկնաբանությունների մակարդակի են, ապա այստեղ արդեն իրավիճակը փոխվում է: Եվ փոխվում է ոչ այն իմաստով, որ հնչել է զրպարտություն և պետք է տրվի պատասխան: Սա հայտարարությունն անողների, Հայաստանի իշխանությունների և Վենետիկի հանձնաժողովի խնդիրն է: Հայաստանի հասարակությանը այստեղ հետաքրքրող կարող է լինել այն, որ առանց համոզիչ փաստերի նմանօրինակ հայտարարությունները հանդիսանում են Հայաստանում քաղաքական ընդդիմության կամ քաղաքական ընդդիմության դիրքերից հանդես եկողների անզորության վկայություն:

Ըստ էության ստացվում է, որ ընդդիմության մեղադրանքները արդեն հասնում են միջազգային մասշտաբների, ինչը, սակայն, չունենալով հավաստի ապացույցներ, կնշանակի, որ ընդդիմությունն այլևս ներքին մեղադրանքներով չի կարողանում քողարկել իր քաղաքական անարդյունավետությունը, անցնում է ընդամենը ավելի լայն մասշտաբների: Իսկ ինչ մասշտաբներ են լինելու հետո, երբ այս հարցում էլ, ըստ էության, էներգիան սպառվի, և այս մասշտաբի մեղադրանքներն էլ Հայաստանի հասարակության համար դառնան սովորական:

Խնդիրն այն է, որ Հայաստանի հասարակության համար Հայաստանի իշխանությունների անելիքի առումով անհնար բան այլևս չկա, այսինքն՝ Հայաստանի քաղաքացիները համոզված են անկասկած, որ չկա մի վատ բան, որ այս իշխանություններից հնարավոր չէ սպասել, որ չկա մի բան, ինչի առաջ իշխանությունները կանգ կառնեն հանուն սեփական շահերի, չկա մի բան, որից անգամ կամաչեն: Հայաստանի հասարակությունն այս առումով կասկածներ չունի վաղուց:

Եվ ուրեմն կաշառել են Վենետիկին, թե ոչ՝ կարող է հետաքրքիր լինել միմիայն իրավական պրոցեսի տեսքով, երբ ներկայացվեն փաստեր: Իսկ քաղաքական առումով հասարակությանը հետաքրքրում են այլ փաստեր՝ ընդդիմադիր որևէ ուժի որևէ մի կենսունակության փաստ, եթե կա: Առայժմ, դժբախտաբար, բոլոր փաստերը խոսում են միայն անկենսունակության մասին՝ դժբախտաբար, ինչն էլ, ըստ էության, իշխանություններին տալիս է բոլոր չափերն անցնելու ավելի ու ավելի մեծ հնարավորություններ: Դե, իսկ Հայաստանի իշխանությունները, ինչպես արդեն վերը նշվեց, այս հարցում, իհարկե, չունեն ոչ մի սահմանափակում՝ ոչ ախորժակի, ոչ էթիկայի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում