Հռոմի Պապ Ֆանցիսկոս I-ը մտադիր է խիստ միջոցների դիմել հոգևորականների կողմից երեխաների նկատմամբ սեռական բռնություններն արմատախիլ անելու ուղղությամբ: Այս մասին ուրբաթ օրը տեղեկացրել են Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչները:
Պապն ասել է, որ սեռական բնույթի հանցագործությունների դեմ պայքարը կարևոր է ինչպես ամբողջ եկեղեցու, այնպես էլ նրա առաջնորդի համար։ Այս մասին տեղեկացնում են ինտերնետ-ԶԼՄ-ները:
Նա խոստացել է հնարավոր ամեն բան անել, որ սեռական բռնության մեղավորները պատժվեն:
Նշենք, որ 10 տարիների ընթացքում Վատիկանին են դիմել մանկապիղծ քահանաների 4 հազար զոհեր:










































