Քաղաքապետարանը արգելել է ապրիլի 9-ի երթը Բաղրամյան և Պռոշյան փողոցներով: Այս մասին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքից առաջ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա հավելեց, որ իրենք դեռ չեն որոշել կանցկացնե՞ն երթն այդ փողոցներով թե ոչ, բայց կոնկրետ նախագահական նստավայրի մոտով նրանց արգելել են երթ անցկացնել:
Այս պահին Ազատության հրապարակում երգում է Արթուր Իսպիրյանը:










































