Tuesday, 14 07 2026
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով

Հեռանալ երկրից, երբ երկիրը վտանգի մեջ է, ամոթ է. Ծաղիկ Ռուբոն միասնականության կոչ է անում

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Գևորգյանը ողջունում է ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը՝ ընդգծելով, որ դա պատերազմում հաղթած երկրի առաջնորդի խոսք էր և դիրքորոշում` ընդդեմ Ադրբեջանի: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին Ռուբեն Գևորգյան ընդգծեց, որ երկրի Նախագահի ելույթում պարզ հայտարարվեց թշնամու կողմից նետված պատերազմի ձեռնոցն ընդունելու և նրան պատժելու մեր երկրի պատրաստակամության մասին:«Նախագահի խոսքը մեր ժողովրդի խոսքն է, և այս պահին ազգովի չլինել նրա կողքին` կնշանակի ունենալ պարտված խոսք, իսկ պարտված խոսքի դեպքում կունենանք պարտված պատերազմ և պարտված ժողովուրդ»,-  նշեց պատգամավորը:

Նա ընդգծեց, որ երկրի սահմաններին տիրող լարված և բարդ իրավիճակում, երբ երկիրը ներքաշված է պատերազմի մեջ, բոլոր տեսակի ընդվզումները, որոնք կխաթարեն երկրի ներքաղաքական անդորրը և իրենց գործողություններով կազդեն միջազգային հարթությունում ջ մեր երկրի վարկանիշի վրա, խստորեն դատապարտելի են: «Ի վերջո, պետք է հասկանալ, որ հայ  ժողովուրդը միայն իր միասնականությամբ կարող է հանդիսանալ հայրենի հողը պահելու երաշխիք: Ցանկացած դժվարին վիճակ՝ լինի դա տնտեսական թե սոցիալական, երբեք չպետք է պատճառ դառնա այս գիտակցությունից շեղվելու ‚ համար: Մենք ուրիշ կյանք չենք ունեցել, երբ վտանգվել է մեր անվտանգությունը և առավել ևս ոչ մի հարց չպետք է ունենանք մեր երկրի ներսում, երբ մեր երկիրը ներքաշված է պատերազմի մեջ»,- ընդգծեց Գևորգյանը:

Նա հավելեց, որ հայրենիքի պաշտպանության խնդիրը ցանկացած հայի համար պետք է լինի էության պահանջ: Նրա խոսքով` հարկավոր է լինել միասնական, լինել պետության կողքին և պետության ճակատագրին վերաբերող ամեն մի հարցում այն անխոցելի դարձնել: «Մեր ազգը մշտապես գոյություն ունեցող հզոր ոգիների միացություն է, և մեր ժողովրդի մոտ գլխավորը պետք է լինի ոչ թե ինչ-որ քաղաքական կողմնորոշումը, այլ դարերից եկող նրա հոգեբանական նկարագիրը: Ի վերջո, պատերազմող երկիր ենք, իսկ պատերազմում հաղթելը պայմանավորված է ժողովուրդների ոգու բարձր կարողությամբ: Այսօր նեղանալ, ըմբոստանալ և հեռանալ երկրից, երբ երկիրը վտանգի մեջ է, ամոթ է ու ծիծաղելի: Վերջապես հայրենիքը մեզանից նեղանալու իրավունք ունի՝ գործը կիսատ թողելու համար: Այսօր ազգովի պետք է տեր կանգնեք ազատագրական պայքարում տարած մեր հաղթանակներին` պայքար, որն Արցախի անկախության պայքար էր և ներկա սերունդների իրավունքը` մեր նախնիների թողած ժառանգությունը ստանալու»,- հավելեց պատգամավորը:

Ռուբեն Գևորգյանը ննկատեց, որ «Երդվյալ ազատամարտիկները», գտնվելով պետության կողքին, ամեն րոպե պատրաստ են երկրի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանատարության ներքո մեկնել ամենավտանգավոր սահմանային գիծ, դիրքապահ զինվորների հետ կողք կողքի մարտնչել ընդդեմ թշնամու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում