Monday, 06 05 2024
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Ծառուկյանը չի կատարում իր խոստումը. գյուղացիների խաղողը կրկին չի մթերվում

Արարատի մարզի մի շարք համայնքների խաղողագործներ այսօր՝ կեսօրից հետո, կրկին փակել են Երևան-Մեղրի ավտոճանապարհը։ Բանն այն է, որ խաղողի մթերման հետ կապված խնդիրը վարչապետ Հովիկ Աբրահամյանի և այլ պատասխանատուների բազմաթիվ այցերից ու խոստումներից հետո էլ չի կարգավորվել։

Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի Մասիսի խաղողի մթերման կայանն այսօր որոշակի բերք մթերելուց հետո տարբեր պատճառաբանություննրով հրաժարվել է մթերել հերթում կանգնած մեքենաների բերքը: Մինչդեռ գյուղացիները խաղողով բեռնված մեքենաներով օրեր շարունակ ստիպված են եղել կանգնել մթերող գործարանների դիմաց, հերթ պահել, որի ընթացքում բերքը, գյուղացիների ձևակերպմամբ, «զիբիլ» է դարձել:

«3-4 օր մեքենաները հերթի մեջ կանգնեցնում, մետր առ մետր առաջ են գնում, մինչև մեր հերթը հասնի, բայց բերքը զիբիլ է դառնում էդ ընթացքում, անպետք բան։ Խաղողի սոկը մեքենայից թափվում, ասֆալտի վրայով գնումա։ Ու հիմա մեզ ասում են խաղողը թթված ա, բայց ո՞վ ա դրա մեղավորը։ Ես ընտիր բերք եմ քաղել, բերել ու իրենց պատճառով ա դա թթվել ու շարքից դուրս եկել։ Որտե՞ղ եք տեսել 3-4 օր բերքով մեքենան կանգնի արևի տակ։ Կթթվի, բա ինչ կլինի»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում դժգոհեց ճանապարհը փակած գյուղացիներից մեկը՝ Արմենը։ Նրա խոսքով՝ ամբողջ խնդիրը սխալ կազմակերպման ու խոստումների մեջ է։ «Նախարարը գալիս իր հերթին է ասում բերքը դաշտում չի մնա, վարչապետը՝ իր հերթին, Ծառուկյանը իր հերթին ա խոստումներ տալիս, բայց փաստ է, որ բերքը հիմա մեր ձեռքին է, չմթերված, իսկ մթերվելու պարագայում էլ՝ զիբիլ դարձած»,- ասաց մեր զրուցակիցը։

Նշենք, որ այսօրվա բողոքի ակցիան կարճ է տևել, մոտ կես ժամ, քանի որ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն է ժամանել դեպքի վայր և համոզել՝ բացել ավտոճանապարհը ու բանակցություններ սկսել նրանց հետ։ Սակայն, երբ մենք փորձեցինք պարզաբնում ստանալ մարզպետից՝ հեռախոսազանգին պատասխանեց մարզպետի օգնականը՝ հայտնելով, որ մարզպետը խորհրդակցության է։ Օգնականը նշեց, որ «խաղողագործների հետ մարզպետի հանդիպումն ավարտվել է, ամեն ինչ նորմալ է, և հիմա գյուղացիները նորմալ մթերում են բերքը»։

Նույն պատասխանը տվեց նաև Լուսառատի գյուղապետը, որտեղ և գտնվում է գործարանը։ Գյուղապետ Դանիել Հակոբյանն ասաց, որ ամեն ինչ կարգավորվել է, ոչ մի խնդիր չկա։ Գյուղապետը փորձեց նաև հերքել, որ իր համայնքի խաղողագործները ճանապարհ են փակել։ «Ամեն ինչ կարգին է, մթերման հետ կապված խնդիր չկա»,- ասաց նա։

Հիշեցնենք, սակայն, որ վերջերս Գագիկ Ծառուկյանը գյուղացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ իրենց գործարանն այս տարի խաղողի այնքան պահանջարկ չունի, որքան առաջարկում են գյուղացիները, բայց ինքը պատրաստ է ընդառաջել խաղողագործներին և արդեն հանձնարարել է ընդունել բերքը` մեկ կիլոգրամի դիմաց առաջարկելով 150 դրամ։ Սակայն գյուղացիների հետ սեպտեմբերյան հանդիպումից հետո արդեն երրորդ անգամ է, որ խաղողագործները, այդ թվում լուսառատցիները, ճանապարհ են փակում և նշում, որ Գագիկ Ծառուկյանն իր խոստումը չի կատարել և չի կատարում։

Նշենք, որ այսօր նմանատիպ ակցիա է տեղի ունեցել նաև Արմավիրի մարզի Ամասիա համայնքի մթերման կետի մոտ։ Գագիկ Ծառուկյանը Ամասիայում հանդիպել է մթերման գործընթացից դժգոհ Խաղողագործների հետ և անկեղծացել, թե Հայաստանում մենակ ինքը չի, որ մթերում է իրականացնում։ «Կարո՞ղ ա քաքն եմ ընկել»,-ասել է նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում