Monday, 27 07 2026
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում

«Դատախազությունն ամեն ինչ անում է, որ Երիցյանը չպատժվի»

«Գլխավոր դատախազությունն ապացուցում է այն, ինչ մենք հայտարարել ենք  դեռ փետրվարին: Իրենք են հովանավորում նախկին պաշտոնյա Հովհաննես Երիցյանին, դա այլևս կասկածից վեր է»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը:

Նա ապշած է, թե դատախազներն ինչ ջանասիրությամբ են աշխատում հօգուտ ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի:  «Առաջին լրատվականի» գրել էր, որ երկարատև պայքարից հետո «Վելես»-ին հաջողվել էր հաղթանակ տանել ընդհանուր իրավասության դատարանում սակայն դատախազությունը, պարզվում է, չի հաշտվել Երիցյանի կրած պարտության հետ և բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան:

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 15:30-ին, Վերաքննիչ դատարանը քննության է առնելու դատախազության և Երիցյանի ներկայացրած բողոքը: Հիշեցնենք, որ ըստ գործի նյութերի՝ Երիցյանը կեղծ տեղեկություններ  էր հայտնել ոստիկանությանը իրավապաշտպան Մարինա Պողոսյանի վերաբերյալ: Վերջինս էլ իր հերթին հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին առ այն, որ նախկին պաշտոնյան սուտ մատնություն է կատարել իր նկատմամբ: Կենտրոնի քննչականում հարուցվել էր քրեական գործ, որը շուտով կարճվել էր:

Քննիչը եզրակացրել էր, թե Հովհաննես Երիցյանը չի գիտակցել սեփական արարքների նշանակությունը և փակել էր գործել՝ չնայած այն հանգամանքին, որ Երիցյանը պարզապես փախել էր առերես հարցաքննությունից:

«Գուցե դատախազությունն արդեն իսկ պայմանավորվածություններ ունի Վերաքննիչ դատարանի հետ այս գործը վերջնականապես կոծկելու վերաբերյալ, հակառակ դեպքում անհասկանալի է, թե իրենք ինչու են բողոքարկել: Ընդհանուր իրավասության դատարանը ամբողջությամբ բավարարել էր իմ բողոքը՝ հաստատելով, որ Երիցյանի դեմ հարուցված քրեական գործն օբյեկտիվորեն չի քննվել»,- ասում է Մարինա Պողոսյանը:

«Վելես» ՀԿ-ի նախագահի խոսքով՝ եթե Վերաքննիչ դատարանը բավարարի դատախազության բերած բողոքը, ապա Հայաստանում կստեղծվի մի նախադեպ, որով յուրաքանչյուրը կարող է սուտ տեղեկություններով «գործ սարքել» մեկ այլ քաղաքացու դեմ ու նմալ անպատիժ:

«Մենք վերադառնում ենք սովետական հասարակարգ, որտեղ «անոնիմկա»-ով մարդկանց տանում-փակում էին: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ ձեր դեմ կեղծ գործ են հարուցում, ամիսներ շարունակ ձեզ հետապնդում են, հետո պարզվում է, որ կեղծ տեղեկությունների վրա են գործ հարուցել, իսկ այդ տեղեկություններ հայտնողը ընդամենը հայտարարում է, որ ինքը չի գիտակցել, թե ինչ է արել և այսքանով պատմությունն ավարտվում է»,- ասում է Մարինա Պողոսյանը:

Նա իր զարմանքն է արտահայտում, թե ինչպես է «սեփական արարքների նշանակությունը չգիտակցող» անձը տարիներ շարունակ լուրջ պաշտոն զբաղեցրել Հայաստանում և միլիոններ դիզել:

Իրավապաշտպանը հիշեցնում է, որ Երիցյանի դեմ մեկ այլ քրեական գործ էր հարուցվել «վաշխատության» համար, որը դարձյալ կարճվել էր: Տուժող Գայանե Թումասյանը բողոքարկել էր կարճման որոշումը և թե ընդհանուր իրավասության, թե Վերաքննիչ դատարանները բավարարել էին բողոքը՝ գործը վերադարձնելով նախաքննության փուլ: Քննչական մարմինը, սակայն, դարձյալ կարճել էր գործը:

«Քննչական մարմիններին ու դատախազությանը չի հետաքրքրում, թե դատարանները ինչ որոշումներ են կայացնում. նրանք ունեն մի նպատակ՝ Երիցյանը պետք է մնա անպատիժ, և ամեն ինչի պատրաստ են հանուն այդ նպատակի լիակատար իրագործման»,- կարծում է Մարինա Պողոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում