Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Գլխավոր դատախազությո՞ւնն է հովանավորում վաշխառուների խմբին. «Վելես»

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը բաց նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:

Նամակում ասվում է. «Հարգելի պարոն Կոստանյան, «Վելես» հասարակական կազմակերպությունը վերջերս ամփոփեց իր գործունեության մեկ տարին և հետ հայացք գցելով մեր կատարած աշխատանքին, մենք եկանք այն եզրակացման, որ ամիսներ շարունակ մենք պայքարել ենք իրականում ոչ թե վաշխառուների և խարդախների խմբի, այլ նրանց հովանավորող դատախազության ներկայացուցիչների դեմ: Ավելին, առկա խնդիրների մասին փորձել ենք տեղեկացնել նաև անձամբ Ձեզ, սակայն Ձեր անտարբեր և անհաղորդ կեցվածքը մեզ մոտ կասկածներ առաջացրեց, որ վերոնշյալ խումբն իր հանցավոր գործունեությունը ծավալում է ՀՀ գլխավոր դատախազության հովանավորությամբ կամ անգործության շնորհիվ:

Եվ որպեսզի մեր հայտարարությունը մերկապարանոց չհնչի, ներկայացնենք մանրամասներ: Խոսքը վերաբերում է Հովհաննես Երիցյանի և Արտավազդ Այվազյանի մասին մի շարք քաղաքացիների բողոքներին, որոնց վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր, սակայն կարճ ժամանակ անց կարճվել են, իսկ գործը վերահսկող դատախազները հաստատել են քրեական գործերի կարճման օրինականությունը:
Սակայն հետագայում, երբ այդ կարճման որոշումներից մեկը բողոքարկվել է դատարաններում, պարզվել է, որ քննիչը չի կատարել օբյեկտիվ և բազմակողմանի քննություն: Տվյալ գործը վերադարձել է նախաքննության փուլ և մենք լիահույս ենք, որ գոնե այս նամակի հրապարակումից հետո դատախազությունը չի շարունակի աչք փակել կամ գուցե և հովանավորել մի քանի ընտանիքների կողից վաշխառության մեջ մեղադրվող անձանձ և պատճաշ կերպով վերահսկողություն կսահմանի նախաքննական մարմնի նկատմամբ:

Մեկ այլ գործով, դատախազությունը դարձյալ աչք է փակել ոչ օբյեկտիվ և բազմակողմանի իրականացված քրեական գործի նկատմամբ, որը դարձյալ վերաբերում է վերոնշյալ զույգին: Այս պարագայում վերջիններիս կամքը իրականացնող (ամենևին ոչ դատական ակտը, քանի որ նման ակտ գոյություն չունի) Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները բռնության էին ենթարկել անձամբ ինձ և 75-ամյա տարեց կնոջը՝ չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որը ևս կարճվել է և կարճման օրինականությունը կրկին հաստատվել է դատախազության կողմից:

Ավելի քան զարմանալի է, որ գործը ստուգող դատախազը չի նկատել, որ Հատուկ քննչական ծառայության քննիչը գործը կարճել է առանց որևէ առերես հարցաքննություն իրականացնելու, թեև գործում բազմաթիվ են հակասությունները: Ավելին, դատախազն իբր չի նկատել, որ մի քանի անձանց տրված բացատրություններն ու ցուցմունքները գրված են մեկ անձի կողմից, ում թեթև ձեռքով էլ այս գործը փակվել է: Կարճման որոշումը ևս բողոքարկվում է դատարանում: Համոզված ենք, որ առաջիկայում այս գործով ևս կապացուցվի դատախազության անգործությունը:

Եվս մեկ փաստ. Հովհաննես Երիցյաննն ու նրա շայկան սուտ մատնություն էին կատարել՝ ինձ կեղծ մեղադրանքներ առաջադրելով առանձնապես ծանր հանցագործության մեջ: Գործի քննության ընթացքում Հովհաննես Երիցյանը բառիս բուն իմաստով փախել է ինձ հետ առերես հարցաքննությունից և փաստորեն, առանց առերես հարցաքննությունն ավարտելու քննիչը գործը կարճել է և արդեն երրորդ անգամ կարճման օրինականությունը հաստատվել է դատախազության կողմից: Այս գործով ևս ընթանում է դատաքննություն:

Անկախ նրանից, թե դատարանում ինչ որոշումներ կկայացվեն, մեզ համար ակնհայտ է, որ դատախազությունը շահագրգռված չէ Հովհաննես Երիցյան-Արտավազդ Այվազյան զույգին վերաբերող գործերով օբյեկտիվ և բազմակողմանի քննություն անցկացնելու մեջ, որի ընթացքում գուցե կբացահայտվեր նաև, թե նախկին պաշտոնյան ինչ ճանապարհով է կուտակել մի քանի միլլիոն դոլարի հասնող կարողությունը:

Հարգելի պարոն Կոստանյան, հուսով ենք, որ Ձեր կարողություններն ու հեղինակությունը կբավականացնեն, որպեսզի Դուք անձամբ բացահայտեք, թե Ձեր գլխավորած կառույցում ովքեր են հովանավորում վերոնշյալ տխրահռչակ զույգին և ստվերում առանց այդ էլ վստահություն չներշնչող ՀՀ գլխավոր դատախազության համբավը: Հակառակ դեպքում մենք կարող ենք օգնել Ձեզ այդ հարցում՝ տալով նաև կոնկրետ անձանց անուններ, ովքեր հնարավոր է, որ գործում են Ձեր թիկունքում:

ՀԳ – Պատրաստ ենք անձամբ Ձեզ ներկայացնել ինչպես վերոնշյալ գործերի մասով, այնպես էլ բազմաթիվ այլ դրվագներով դատախազության անգործությունն ապացուցող փաստեր և փաստաթղթեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում