Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Երիցյանին կդատե՞ն. իրավապաշտպանը հաղթեց դատարանում

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարել է «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի բողոքն ընդդեմ Կենտրոնի քննչական բաժնի քննիչ Պարույր Աղաբաբյանի որոշման: Քննիչը կարճել էր ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը՝ եզրակացնելով, թե Երիցյանը չի գիտակցում սեփական արարքների նշանակությունը:

Քննիչը այդպիսով պատասխանատվության չէր ենթարկել նախկին պաշտոնյային՝ իրավապաշտպանի դեմ սուտ մատնություն կատարելու փաստով:  Դատարանը, սակայն, որոշեց, որ նախաքննության մարմինը խախտել է Մարինա Պողոսյանի իրավունքները եւ գործը ուղարկեց հետ՝ օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն անցկացնելու:

Հիշեցնենք, որ Երիցյանը դիմել էր ոստիկանություն՝ հայտնելով, թե Մարինա Պողոսյանը, հանդիսանալով «ղազախական մաֆիայի անդամ», փորձել է շորթում կատարել իր սանիկից, զարմիկից և ընկերոջ փեսայից՝ սպառնալով, թե վրաերթի կենթարկի նրանց և կառևանգի երեխաներին: Երիցյանի հարազատները, ներկայանալով ոստիկանություն, հերքել են նրա պնդումները: Մարինա Պողոսյանը պահանջել էր պատասխանատվության ենթարկել նախկին պաշտոնյային՝ իր դեմ սուտ մատնություն կատարելու համար: Երիցյանը սակայն, մնացել է անպատիժ:

«Ակնհայտ է, որ եթե Երիցյանը ինձ նման ծանր հանցագործությունների մեջ է մեղադրել, սակայն քննության չի ապացուցվել նման բան, ապա նա կատարել է սուտ մատնություն եւ պետք է պատասխանատվության ենթարկվի»,- «Առաջին լրատվականին» ասաց իրավապաշտպան Մարինա Պողոսյանը:

Իրավապաշտպանը հուսով է, որ երբ վերսկսվի քրեական գործի քննությունը, կբացահայտվի, որ նախկին պաշտոնյան դիտավորությամբ է իր դեմ սուտ մատնություն կատարել, որպեսզի կոծկի իր՝ նախկինում կատարած հանցագործությունները:

«Մենք շուրջ երկու տարի է, պաշտպանում ենք Հովհաննես Երիցյանից տուժած անձանց շահերը, բարձրաձայնել ենք նախկին պաշտոնյայի կատարած հանցագործությունները, և Երիցյանը դիտավորյալ էր իմ դեմ քրեական գործ հարուցել տվել՝ փորձելով ինձ լռեցնել: Բայց ինչպես տեսնում եք, ես ոչ միայն չեմ լռել, այլև այսօր մենք հաղթեցինք դատարանում, և շուտով Երիցյանը կկանգնի արդարադատության առջև»,- վստահ է «Վելես» ՀԿ-ի նախագահը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում